Պակիստանի Լահոր քաղաքում առևանգվել է ԱՄՆ քաղաքացի, ով աշխատում էր տեղական մասնավոր ընկերություններից մեկում:
Առևանգումը տեղի է ունեցել այօր առավոտյան:
Անհայտ անձինք զինված ներխուժել են տուն, որտեղ բնակվում էր ամերիկացին: Նրա անունը չի հրապարակվում:
Ինչպես նշում է BBC-ն, Լահորում մարդկանց առևանգումը և այդ տարբերակով գումար շորթելը տարածված երևույթ է, սակայն դրանից սովորաբար տուժում են պակիստանցի հարուստ ընտանիքները և ոչ թե օտարերկրյա աշխատողները: