Կոլումբիայի Տոպոգա քաղաքի ածխահանքում պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 11 մարդ, ևս 2-ը՝ լրջորեն տուժել։ Այս մասին հայտնում է El Tiempo-ն։ Փրկարարները փնտրում են հանքի ևս մեկ աշխատողի։
Որպես տեղի ունեցածի նախնական պատճառ նշվում է մեթանի և ածխափոշու պայթյունը։ Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն։











































