Ռուսաստանում «Բանակ -2021» միջազգային ֆորումում ներկայացվել է երկրում ստեղծված ու արդեն իսկ արդիականացված՝ թաքնված էմոցիաների ճանաչման գաղտնի համալիր: Այն որոշում է արգելված նյութերի, վտանգավոր առարկաների, ինչպես նաև մարդկային տարատեսակ հույզերի առկայությունը: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «НИИДАР» ընկերության գիտա-թեմատիկ կենտրոնի ղեկավար Նիկիտա Բոբկովին:
Մարդկանց հոսքի մեջ վտանգավոր օբյեկտների և արգելված նյութերի գաղտնի հայտնաբերման համալիրն առաջին անգամ ներկայացվել էր մեկ տարի առաջ՝ «Բանակ-2020» ֆորումում:
«Մենք համալիրից ստացված տվյալների հիման վրա կարող ենք եզրակացություն անել՝ վտանգավո՞ր է անձը, թե՞ ոչ, և այդպիսով բարձրացնել չարագործների հայտնաբերման հավաստիությունը», – ասել է Բոբկովը:
Բացի այդ, համալիրի քաշի և չափի բնութագրերը կրճատվել են 30 անգամ:











































