Ամերիկյան Թեննեսի նահանգում սաստիկ ջրհեղեղը խլել է առնվազն 21 մարդու կյանք։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իշխանությունների հայտարարությունը։ Առնվազն 50 բնակիչ անհետ կորած է համարվում։
Նահանգում որոնողափրկարարարական աշխատանքները շարունակվում են։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հեղեղումների հետևանքով նահանգի Համֆրիս շրջանում զոհվել են 8 մեծահասակներ և երկվորյակ երեխաներ՝ տղա և աղջիկ։
Օգոստոսի 21-ին տարածաշրջանում գրանցվել է 250-500 մմ տեղում։ Տեղատարափ անձրևները շարունակվել են նաև կիրակի։
Փրկարարական օպերացիաներում գործի է դրված նաև Թեննեսիի ազգային գվարդիան։
Գիշերը հեղեղվել է նաև Նյու Յորքը։ Դա տեղի է ունեցել «Հենրի» փոթորկի բերած հորդառատ անձրևների հետևանքով։ Եղանակային պայմանների պատճառով չեղարկվել է քաղաքում պանդեմիայի մեկնարկից ի վեր առաջին խոշոր համերգը։ Ատլանտյան օվկիանոսից եկած փոթորիկը դասվում է հզորության առաջին կատեգորիային, ինչը նշանակում է մոտ 128 կմ/ժամ արագությամբ տևական քամի։









































