Tuesday, 07 05 2024
Մենք չունենք անվտանգության երաշխիքներ, սյուներ տեղադրում ենք, որ բացառենք պատերազմը. Փաշինյան
Պաղեստինցիները լքում են Ռաֆահը
13:10
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է վերանայվի. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Իրական Հայաստանի տեսլականը
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակության գործով 25-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Կոռեկտ չեմ համարում խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին
12:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի խոշորագույն ընտրությունների երրորդ փուլը
Իշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը
Քննարկվել է զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելու գործողությունների պլանը
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ-ում փոխգործակցության հարցերի շուրջ
«Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ մանդատները վայր դնելու մասին
Փաշինյանի պնդումները հերքեց դատախազը, թե որոշ ուժեր, արտերկրից դրդրված, փորձում են հեղաշրջում անել
ՌԴ ալիքները լսեք, կոնկրետ փորձ է արվում խառնվել մեր ներքին գործերին
ՔՊ-ականները միանու՞մ են Սրբազանի երթին՝ օդում լուրեր են, չգիտեմ. ՔՊ-ն լուրջ գործընթացներով է զբաղված
Ուղիղ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը
31 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ. ՊԵԿ
ԱՄՆ դեսպանն այցելեց Շուշի. Վաշինգտոնն ընդունու՞մ է Ալիեւի «նոր իրողությունները»
«Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ». ՆԳՆ
Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ
Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ հանցավոր ոտնձգության կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
11:20
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Դեղատան փողոցում տուն է այրվել
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
10:50
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ
10:40
Նավթի գները նվազել են- 06-05-24
Փրկարարները մանկապարտեզի նկուղից 240 տոննա ջուր են հեռացրել
Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները
Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակ է ամբողջությամբ
«Մենք Պուտին անունով ղեկավար չենք ճանաչում». ԵԱՏՄ նիստից հետո Արևմուտքից հայտարարություններ կլսենք

Համառոտ տեղեկություններ Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ․ «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը համառոտ տեղեկություններ է ներկայացնում ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ

Ընդհանուր բնույթի տեղեկություններ

Շաբաթվա ընթացքում մամուլում և սոցցանցերում ամենաքննարկված թեման շարունակում է մնալ Արցախում խմելու ջրի հետ կապված հարցերը։ Օգտատերերը շարունակում են բողոքել, որ շուրջ մեկ ամիս է, ինչ խմելու ջրի խնդիրներով պայմանավորված, իշխանությունները չեն կարողանում պատշաճ ձևով լուծել կենցաղային տարրական խնդիրներ։

Առաջացած ճգնաժամային իրավիճակը փոքր ինչ մեղմելու նպատակով՝ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի օգնությամբ, ջրատար մեքենաներով խմելու ջուր է մատակարարվում Ստեփանակերտի բնակչությանը, իսկ Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ 5 տոննա տարողությամբ ջրով լի բաքեր են տեղադրվում ջրազուրկ բնակելի շենքերի բակերում:

Խնդրի հետ կապված՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 16-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն։ Որպես ժամանակավոր լուծում՝ երկրի ղեկավարը հանձնարարել է համապատասխան մարմինների ղեկավարներին առաջիկա օրերին ավելացնել տեղադրվող ջրի բաքերի քանակը և խմելու ջրի մատակարարման ծավալներն ու հաճախականությունը, ինչպես նաև օգտագործել նախկինում շահագործված արտեզյան ջրհորների վերագործարկման և նոր ջրհորների կառուցման բոլոր հնարավորությունները։

Շաբաթվա ընթացքում համացանցում տարածվում էին լուրեր, որ ՊԲ զինծառայողները հեռացել են Շուշիի շրջանի Եղցահող գյուղից։ Լրագրողների հետ զրույցում այդ տեղեկությունը հաստատել էր Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։ ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, անդրադառնալով վերը նշված տեղություններին, հայտարարել է, որ Եղցահող գյուղից ՊԲ ստորաբաժանումների հեռանալու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։ Սակայն հայկական լրատվամիջոցներից մեկն իր թիմով գտնվել է գյուղում և ֆիքսել, որ ՊԲ ստորաբաժանումներ այդ հատվածներում չկան։

Եղցահողի բնակիչներն էլ ահազանգել են, որ գյուղից ՊԲ ստորաբաժանումները հանելուց հետո անվտանգային առումով խնդիրներ կարող են լինել, և ռուս խաղաղապահներից պահանջել են, որպեսզի հենակետեր ավելացնեն այդ հատվածում ։

44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների կողմից «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների պահուստաին պատճենները ջնջելու մասին «Հետքի» հրապարակման հիման վրա ԱՀ գլխավոր դատախազությունում քրգործ է հարուցվել։

Հիշեցնենք՝ 2021թ․ օգոստոսի 7-ի «Հետքի» հրապարակած հոդվածում նշվում էր, որ ադրբեջանական կողմի հաքերային հարձակումներից խաթարվել էր Արցախի կապի օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների օպերացիոն համակարգերի բնականոն աշխատանքը, ինչպես նաև ջնջվել նշված սերվերների պահուստային պատճենները, ինչի հետևանքով դադարել էր ընկերության կողմից կապի ծառայությունների մատուցումը։

ՌԴ խաղաղապահների մասին

ՌԴ ՊՆ հայտարարությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 16-ին Շուշիի շրջանում փոխհրաձգություն է տեղի ունեցել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի ռազմական ստորաբաժանումների միջև։ Ռուսական խաղաղապահ զորախմբի աջակցությամբ իրավիճակը կարգավորվել է։ Տուժածներ չկան։

ՌԴ ՊՆ մամուլի ծառայության մեկ այլ հաղորդագրությունից էլ տեղեկանում ենք, որ ռուս խաղաղապահները սկսել են Մարտունիի Կոլխոզաշեն գյուղի 20 հա տարածքի մաքրման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, ռուս սակրավորները ստուգել են 1927 շենք, մաքրվել է ավելի քան 674 կմ ճանապարհ եւ ավելի քան 2257 հա տարածք, հայտնաբերվել եւ ոչնչացվել է 25 798 պայթունավտանգ առարկա:

Պաշտոնական լրահոս

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 21-ին Երևանում՝ Արցախի մշտական ներկայացուցչությունում, հանդիպել է 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիների խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ՀՀ-ում ժամանակավորապես բնակություն հաստատած արցախցիներին առնչվող իրավական, սոցիալական բնույթի հարցեր, խոսվել է նրանց Արցախ վերադառնալու համար անհրաժեշտ սոցիալական ծրագրերի կարևորության, այս ուղղությամբ արդեն գործարկված և առաջիկայում նախատեսվող ծրագրերի մասին։

Նույն օրը ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ ԱԳ նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

ԱՀ նախագահ Ա․ Հարությունյանն օգոստոսի 21-ին ծննդյան 70-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին:

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը օգոստոսի 19-ին հանդիպել է «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության մի խումբ անդամների հետ: Քննարկվել են Արցախի կարգավիճակին, տարածաշրջանային մարտահրավերներին առնչվող հարցեր:

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 19-ին ընդունել է Հայաստանի բանկերի միության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի գլխավորությամբ:

Արցախի ՊԲ-ից հայտարարել են, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով հրդեհվել է Արցախի Հանրապետության հարավ-արևմտյան սահմանին կից շուրջ 3 հեկտար մակերեսով հատվածի խոտածածկը: Բռնկված հրդեհի մարման նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ ավտոմեքենա, սակայն ադրբեջանական զինուժը կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ՝ խոչընդոտելով կրակի մարման աշխատանքներին։

ԼՂ հակամարտության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն կառավարության նիստում, ներկայացնելով կառավարության գործունեության 2021–26թթ–ի ծրագրի «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն» հատվածը նշել է , որ ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը էական գործոն է տարածաշրջանային կայունության ու անվտանգության վերականգնման իմաստով։ Ծրագրում նշվում է նաև, որ առաջիկա տարիներին Հայաստանի կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան տեղեկացրել է, որ Սերգեյ Լավրովի օգոստոսի 24-ին Բուդապեշտ այցի շրջանակներում, ՌԴ ԱԳՆ ղեկավարը՝ իր պաշտոնակցի հետ, խոսելու են նաև ԼՂ ում ստեղծված իրավիճակի մասին։

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը հայտարարել է, որ Ֆեդերալ սենատորներ Էնդրյու Բրեգի եւ Ժանեթ Ռայսի առաջնորդությամբ Արցախի ավստրալիացի բարեկամների մշտապես աճող խմբին են միացել ևս 16 նշանավոր գործիչներ՝ սատարելու Արցախի հայկական հանրապետության ինքնորոշման իրավունքին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում