ՀՀ Արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ հիմա փորձում են գտնել ամենաարդար մոդելը վատ դատավորներին համակարգից դուրս մղելու։ Նախարարը նաև ասել է, որ մարտի 1-ի գործերով 24 դատավորներից համակարգում մնացել են 12-ը։ Անդրեասյանի խոսքով՝ տեղի է ունեցել տարօրինակ զտում, ազատում այն դատավորներից, որոնք կասկածելի վճիռներ են կայացրել մարտի 1-ի գործերով։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրավաբան, Հանուն Հանրապետության կուսակցության անդամ Արտաշես Խալաթյանի հետ:
Խալաթյանը կարծում է, որ դատավորների զտման արգելակումը պայմանավորված էր մի շարք գործոններով:
Իրավաբանը վստահ է Կարեն Անդրեասյանը ունի քաղաքական կամք՝ առաջ մղելու հեղափոխական օրակարգի կարևոր բաղադրիչը. «Հայաստանում կարևոր գործընթաց է մեկնարկել, անպատժելիության ժամանակաշրջանը ավարտվեց»:









































