Թուրքիան բաց է «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ համագործակցության համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք պատրաստ ենք ամեն տեսակի համագործակցության՝ պահպանելու խաղաղությունն աֆղան ժողովրդի համար, ապահովելու այդ երկրում ապրող թուրք քաղաքացիների բարեկեցությունը, ինչպես նաև պաշտպանելու մեր պետության շահերը»,-նրա խոսքերն է մեջբերում Hurriyet-ը։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան ողջունում է թալիբների չափավոր հայտարարությունները։ Նա նաև նշել է, որ Աֆղանստանում տիրող իրավիճակի հարցով ակնկալում է շաբաթվա վերջին բանակցություններ անցկացնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։







































