
Աֆղանստանից փախած նախագահ Աշրաֆ Գանին հոսպիտալացվել է Աբու Դաբիի հիվանդանոցներից մեկը։ Այս մասին հայտնում է PANA գործակալությունը։
Նրան հիվանդանոց են տեղափոխել ժամեր առաջ։ Նրա վիճակը վատանում է։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Այսօր ավելի վաղ ԱՄԷ ԱԳՆ-ն հաստատել էր երկրում Գանիի գտնվելու մասին լուրերը։ Մինչ այդ նախագահի գտնվելու վայրի մասին հստակ տեղեկություն չկար։
Հիշեցնենք՝ օգոստոսի 15-ին «Թալիբան» շարժման ներկայացուցիչները մտել էին Քաբուլ՝ հայտարարելով Աֆղանստանում պատերազմի ավարտի մասին։