Friday, 19 06 2026
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան

Վրաստանում ընդդիմությունը անհանգստացած է Մինսկի հետ գաղտնի» համաձայնության հարցում

Փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն երկու երկրների հատուկ ծառայությունների միջև պետական ​​անվտանգության ապահովման գործում

Կիրակի օրը Վրաստանում Միխաիլ Սաակաշվիլիի Միացյալ ազգային շարժում կուսակցության առաջնորդ Խաթիա Դեկանոձեն լրագրողներին ասել է, որ «գաղտնի» համաձայնագիր է ստորագրել Բելառուսի Հանրապետության պետական անվտանգության կոմիտեի և Վրաստանի պետական անվտանգության ծառայության միջև համագործակցության մասին, որը մտել է ուժի մեջ:

Ուկրաինայի ազգային ոստիկանության նախկին ղեկավար Դեկանոիձեն վկայակոչել է Մինսկի պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկատվությունը:

Նրա նշած փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն հատուկ ծառայությունների միջև երկու երկրների պետական անվտանգության ապահովման գործում: Կիբերհանցագործության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման, ահաբեկչության և կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցության հետ զուգահեռ համաձայնագիրը նախատեսում է օպերատիվ, տեխնիկական և այլ օգնության տրամադրում սահմանադրական կարգի, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ կապված հանցագործությունների ճնշման գործում:

Խատիա Դեկանոիձեն և վրացի այլ ընդդիմադիրներ համոզված են, որ «խայտառակ» համաձայնագիրը, ըստ նրանց, նախատեսում է ներգրավել Վրաստանը Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի կողմից իր հակառակորդների դեմ իրականացվող բռնաճնշումներում, ինչպես Բելառուսում, այնպես էլ այլ երկրներում:

«Դրոա» կուսակցության առաջնորդ Ելենա Խոշտարիան մեղադրեց վրացական իշխանություններին «սարսափելի և անօրինական Լուկաշենկոյի ռեժիմը օրինականացնելու մեջ», որը, ըստ Խոշտարիայի, պատասխանատու է ընդդիմադիրներին խոշտանգելու և սպանելու մեջ: Բելառուսում, սակայն համաձայնագիրը «սպառնում է Վրաստանում ապաստան հայցող բելառուս ընդդիմադիրների կյանքին»:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Գեորգի Կոբալաձեն նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է Մինսկում դեռեւս 2016 թվականին, սակայն ուժի մեջ է մտել միայն այս տարվա օգոստոսի 1 -ին: Վրաստանի պետական անվտանգության ծառայության մամուլի և տեղեկատվության վարչության տնօրեն Նուցա Աբաշիձեն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ փաստաթուղթը վրացական կողմից ստորագրել է ծառայության այն ժամանակվա պետ Վախթանգ Գոմելաուրին, որն այժմ ներքին գործերի նախարար է: «Համաձայնագիրն ուժի մեջ է մտել միայն հինգ տարի անց, քանի որ այս ամբողջ ընթացքում ընթացքի մեջ էին ներքին ընթացակարգերն », – պարզաբանեց Պետական անվտանգության ծառայության պաշտոնական ներկայացուցիչը: Նա հերքեց ընդդիմության մեղադրանքները Վրաստանում բնակվող բելառուս ընդդիմության ներկայացուցիչներին Մինսկին հանձնելու վերաբերյալ ՝ նշելով, որ համագործակցության այդպիսի ձևերը «պայմանագրով նախատեսված չեն»:

Սակայն Վրաստանի պետական անվտանգության ծառայության և բելառուսական ՊԱԿ -ի միջև համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին տեղեկատվության հրապարակումն արժանացավ եվրոպացի քաղաքական գործիչների սուր արձագանքի: Մասնավորապես, Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա Ֆոն Կրամոնը միջադեպը որակել է որպես «վտանգավոր նախադեպ»՝ տարակուսանք հայտնելով վրացական կողմի Մինսկի հետ համագործակցության վերաբերյալ:

Պաշտոնական Մինսկը իր հերթին հերքում է բելառուսական ընդդիմության և արևմտյան երկրների ղեկավարության մեղադրանքները մարդու իրավունքների լուրջ խախտումների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում