Friday, 26 06 2026
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Նավասարդյան տոնախմբություն (տեսանյութ)

Երեկ Հրազդանի կիրճում մեծ տոնակատարությամբ նշվեց Նավասարդը: Հայկական ավանդույթների, խոհանոցի շունչը փորձեցին վերակենդանացնել ու տոնական մթնոլորտ ստեղծել «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի սիրողական խմբի կազմակերպած «Պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնության անդամները, ասորական համայնքի ներկայացուցիչներն՝ իրենց երգ ու պարով: Երեկոյին առանձնահատուկ շունչ պարգևեցին Սարդարապատի ազգագրության թանգարանի ազգագրագետ Սոնա Պապիկյանի՝ ցորենից ու գարուց պատրաստած խաչփուռները («խաչփունջ»՝ պատրաստվել են ցորենի առաջին բերքահավաքի առաջին փունջ ցորենից՝ որպես շնորհակալություն երկնքի ու երկրի աստվածներին) և Նուրի տիկնիկները, որոնք հնում պատրաստվել են ու նվիրաբերվել Նուրի աստվածուհուն:

Միջոցառմանը տիրող նավասարդյան ուրախ ու տոնական մթնոլորտին յուրահատուկ «համ ու հոտ» հաղորդեց խոհարարների շուրջպարը:
Հայ ավանդական խոհանոցը ներկայացնող ռեստորանային համալիրների ներկայացուցիչները ցուցադրեցին հայկական խոհանոցին բնորոշ ուտեստներ՝ սոխով տոլմա, չորաթան, հոնով ու բանջարեղենով յուրահատուկ աղցան, ավելուկով ուտեստ, որը հնում պատրաստվել է միայն Նավասարդին: Ավանդույթի համաձայն՝ հեթանոս հայերը կերել են այդ ուտեստն ու երազանք պահել, որն անպայման իրականացել է մեկ ամսում:

Միջոցառման կազմակերպիչներից «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հկ նախագահ Սեդրակ Մամուլյանի խոսքով՝ իրենք փորձեցին նավասարդյան այս միջոցառմամբ հանրությանը ներկայացնել մեր մոռացված ճաշատեսակները, մաքրել դրանց վրայից մոռացության փոշին ու հետաքրքրություն առաջացնել մեր ազգային ուտեստների նկատմամբ:
«Նավասարդին պատրաստված ուտեստները հիմնականում եղել են պարզ ու հասարակ՝ հիմնականում պատրաստված բանջարեղեններից»,- ասաց նա:

Հայկական տոմարի առաջին ամիսը՝ Նավասարդը, ունի պարթև-իրանական ծագում և կազմված է երկու բառից՝ նավ (նոր) և սարդ (տարի), այսինքն՝ Նոր տարի։ Նավասարդ ամիսն ունեցել է 30 օր, սկսվել է օգոստոսի 11-ին: Հին հայերի համար Նավասարդը եղել է ժողովրդական խրախճանքների տոն: Այդ օրը հեթանոս հայերը մեծարել են Անահիտ ու Աստղիկ աստվածուհիներին, Վահագն աստծուն: Հայկական բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորել են մեծ շուքով, պատրաստել այդ օրվան բնորոշ ուտելիքներ՝ հիմնականում՝ բանջարեղենից, հացահատիկեղենից: Պատմական Հայաստանում Նոր տարին նշվել է Բագավանում, ապա՝ Աշտիշատում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում