Ըստ Telegraph պարբերականի` Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի մեքենան տուժել է Սալֆորդ քաղաք այցելության ժամանակ: Քեմերոնը ժամանել էր անկարգությունների հետևանքները ուսումնասիրելու նպատակով:
Նա արդեն հրաժեշտ էր տալիս թալանված սուպերմարկետի աշխատողներին, երբ իր վարորդի անհաջող մանևրի շնորհիվ մեքենան հարվածել է եզրազարդին և բավական լուրջ կերպով վնասել 200,000 ֆունտ սթերլինգ արժողությամբ Jaguar XJ մեքենան:












































