Աֆղանստանում թալիբների կողմից իշխանությունը զավթելուց հետո հարյուրավոր աֆղաններ և այլ պետությունների քաղաքացիներ ուղևորվել են Քաբուլի միջազգային օդանավակայան՝ երկրից հեռանալու համար։
ԱՄՆ ռազմատրանսպորտային ավիացիայի առնվազն 78 ինքնաթիռ է գործի դրվել՝ ամերիկացի դիվանագետներին, ՆԱՏՕ-ի դիվանագիտական առաքելության աշխատակիցներին, թալիբների դեմ պայքարում Արևմուտքին օգնած աֆղաններին տարհանելու համար։ Օպերացիայում ներգրավված է 10 բրիտանական և 4 կանադական ինքնաթիռ։ Առաջիկա ժամերին սպասվում է գերմանական և իսպանական ինքնաթիռների ժամանում։
Նշվում է, որ օդանավակայանը դեռևս մնում է հանրապետությունում միակ վայրը, որի նկատմամբ թալիբները վերահսկողություն չեն սահմանել։
ԱՄՆ զինծառայողների թվաքանակն Աֆղանստանի տարածքում առաջիկա 48 ժամում կավելանա՝ հասնելով 6000-ի՝ երկրից ամերիկացիների և նրանց օգնություն ցուցաբերած աֆղաններին դուրս բերելու ջանքերին աջակցելու համար։











































