Թուրքիայի սևծովյան ափի Կաստամոնու և Սինոփի նահանգներում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումներից զոհերի թիվը հասել է 38-ի, հայտնել է հանրապետության առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոջան:
Ավելի վաղ հաղորդվել էր 31 զոհի մասին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը տարերային աղետի գոտի է հայտարարել Թուրքիայի հյուսիսում գտնվող Կաստամոնու, Սինոփ և Բարտին գավառները, որոնք տուժել են ջրհեղեղից եւ սելից:
«Կաստամոնում զոհվել է 32 մարդ, Սինոփում ՝ 6», – Twitter-ում գրել է Կոջան:
Նա հավելել է, որ տարերային աղետից տուժել է 284 մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ տարերային աղետի շրջանում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, տարհանվել է ավելի քան 1,7 հազար մարդ: Մոտ 300 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության։ Կամուրջների փլուզման պատճառով արգելափակվել է մի շարք ավտոճանապարհներով երթևեկությունը տարերային աղետի շրջանում, այդ թվում ՝ Բարտին-Կարաբյուկ մայրուղով: Կաստամոնու նահանգի Բոզքուրտ քաղաքում սողանքի պատճառով փլվել են մի քանի բազմահարկ շենքեր, փլատակներում աշխատում են փրկարարները: