Thursday, 11 06 2026
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
14:10
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան

Ամբողջ խնդիրը նախագահի մեջ է. սպանված զինվորի մայր

Այսօր Վերաքննիչ դատարանում կայացավ 2001 թ. Վայքի զորամասում սպանված Արայիկ Ավետիսյանի գործի քննությունը։ Արայիկի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, հայցով դիմել էր դատարան. ըստ նրա՝ դատախազ Կարեն Հարությունյանը և քննիչ Արմեն Թամրազյանը չեն իրականացրել գործի արդար քննություն։ «Արդեն 10 տարի է՝ իմ որդին մահացել է, սակայն օբյեկտիվ նախաքննություն նախաքննական մարմինը դեռ չի իրականացրել»,- դատարանի դահլիճում ասաց Անահիտ Մկրտչյանը։
Արայիկ Ավետիսյանի սպանությունը տեղի է ունեցել գումարտակի շտաբի պետի սենյակում: Գործի առթիվ կրտսեր սերժանտ Արտյոմ Խաչատրյանը, ով այդ օրը ներկա է եղել Արայիկի և շտաբի պետի հանդիպմանը, ցուցմունք է տվել և պատմել սենյակում տեղի ունեցածը, սակայն այժմ զինվորը հրաժարվում է իր տված ցուցմունքից։

Տիկին Մկրտչյանին տարօրինակ է թվում, որ 19 քննություններից հետո իրեղեն ապացույց ճանաչված զենքը՝ «Մակարով» տեսակի ատրճանակը, և Արայիկի մահվան պատճառ դարձած վնասվածքն այժմ չեն համապատասխանում, և հիմա էլ ասում են գլխին կրակոցն Արայիկն իբր ստացել է «ՏՏ» ատրճանակից։ Բացի այդ, թեև զենքը անցել է հինգ հոգու ձեռքով, դրա վրա որևէ մատնահետք չկա։

Դատավոր Չիչոյանը, քննելով հայցը, ի վերջո, մերժեց այն:
Դատից հետո Արայիկի մայրը լրագրողներին տվեց իր մեկնաբանությունը. «10 տարի է իմ տղայի սպանությունը կատարող անձը հայտնի չէ՝ այն պարագայում, երբ բոլորը գիտեն, որ տղայիս սպանել է գումարտակի հրամանատարը՝ Մհեր Ստեփանյանը»։ Անահիտ Մկրտչյանը կարծում է, որ գործը իսկապես կբացվի, երբ հանրապետության նախագահի պաշտոնում այլևս չլինի Սերժ Սարգսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում