Մոսկվայի Թատերական հրապարակում ոստիկանությունը ձերբակալում է ասֆալտի վրա պառկած «Ցասման օրվա» մասնակիցներին. հաղորդում է Интерфакс-ը:
Մի խումբ երիտասարդներ, պառկելով ասֆալտի վրա, հակակառավարական կարգախոսներ են վանկարկել, իսկ մի տարեց քաղաքացի փորձել է ազատ ընտրություններ պահանջող պաստառ բարձրացնել: Մի այլ տարեց կնոջ, որն առանց հենակի ի վիճակի չէ տեղափոխվել, բարձրախոսով պահանջ է ներկայացվել` լքել հրապարակը:
Ոստիկանությունը «բեռնել» է ձերբակալվածներին մեքենաների մեջ և հեռացել հրապարակից:









































