Թուրքիայում բախումներ են տեղի ունեցել ազգայնականների և սիրիացի փախստականների միջև: Անկարայում թուրք ազգայնականները հարձակվել են սիրիացիներին պատկանող խանութների վրա, մեքենաներ շրջել:
Telegram-ում հրապարակված կադրերում երևում են նաև թուրք ոստիկաններ, որոնք չեն խոչընդոտում կատաղած ամբոխին, այլ հակառակը՝ նրանց առաջ բացում են արգելապատնեշը:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ իրավիճակի սրման պատճառը նախօրեին թուրքերի և սիրիացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն էր: Դանակահարության հետևանքով 1 մարդ էր մահացել, 1-ը՝ տեղափոխվել հիվանդանոց:
https://twitter.com/L_Team10/status/1425566238961455104?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1425566447661731845%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es2_&ref_url=https%3A%2F%2Fwww.shantnews.am%2Fnews%2Fview%2F965665.html








































