Սոմալիի բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ Աբդիքարիմ Յուսուֆ Ջագաբադանը հրամայել է քաղաքացիական անձանց չվերադառնալ իրենց բնակարանները, որոնք գտնվում են Մոգադիշոյի որոշ թաղամասերում: Սրանք ավելի վաղ զբաղեցված էին իսլամիստական «Ալ-Շաբաբ» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների կողմից:
Գեներալը հայտարարել է, որ այդ թաղամասերը կարող են ականապատված լինել և վտանգ ներկայացնել քաղաքային բնակչության համար:
BBC-թղթակիցը հայտնում է, որ Մոգադիշոյի որոշ հատվածներում դեռ կան իսլամիստներ, և նրանց ու կառավարական ուժերի միջև պարբերաբար փոխհրաձգություն է տեղի ունենում:








































