Ֆինանսական ճգնաժամը սպառնում է ավելի ու ավելի շատ եվրագոտու երկրների. այժմ ուշադրության կենտրոնում Ֆրանսիան է: Վարկանիշային կազմակերպությունները դեռ հաստատում են երկրի բարձրագույն վարկանիշը, իսկ կառավարությունը շտապ միջոցներ է ձեռնարկում վստահության վերականգնման ուղղությամբ: Սակայն խոսակցություններն արդեն Փարիզում հրահրել են մեծամասշտաբ զեղչեր: Ներդրողներն իրենք իրենց հասցնում են խուճապի և շուկաներում հրահրում են շղթայական ռեակցիա՝ ասում են փորձագետները:
«Եվրոպան վտանգում է իր հեղինակությունը` սահմանափակելով «կարճ վաճառքը»»,- պնդում է InoPressa.ru-ն: Ինչպես պարզաբանում է հրատարակությունը, օգոստոսի 11-ի երեկոյան եվրոպական շուկայական իշխանությունները հայտարարել են «կարճ վաճառքի» արգելքի մասին Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի և Բելգիայի որոշ ֆինանսական կազմակերպությունների բաժնետոմսերի մասին:
Արգելքը կարող է միայն վարկատուների և գործընկերների շրջանում սասանել վստահությունն այն բանկերի հանդեպ, որոնց այն վերաբերում է: Իսկ դա կարող է ավելի վատ ազդեցություն թողնել, քան գների ցանկացած տատանում, ենթադրում է հրատարակությունը:
Սարկոզիի խոսքով՝ արդեն օգոստոսի 24-ին կառավարությունը տեղեկատվություն կներկայացնի այն մասին, թե ինչպես է պատրաստվում Փարիզը իջեցնել բյուջեի դեֆիցիտը մինչև եվրագոտում թույլատրելի սահմանը` ՀՆԱ-ի 3%-ը:
Սակայն նման արագ կայունացման հեռանկարն անհավատալի է, 2012 թվականի նախագահական ընտրությունների նախօրեին Սարկոզին հազիվ թե ռիսկի դիմի` տնտեսական ոչ ճանաչված քայլեր ձեռնարկելով:









































