
Բելառուսը Ղրիմը կճանաչի Ռուսաստանի կազմում, երբ «վերջին ռուս օլիգարխը» սկսի այնտեղ ապրանքներ մատակարարել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն «Մեծ զրույց նախագահի հետ» միջոցառման շրջանակներում, որին մասնակցել է բելառուսական հասարակության, փորձագիտական հանրության և լրագրողների շուրջ 300 ներկայացուցիչ:
«Ե՞րբ Բելառուսը կճանաչի Ղրիմը: Ես հրապարակայնորեն պատասխանում եմ՝ երբ Ռուսաստանում մինչև վերջին օլիգարխը կճանաչի Ղրիմը և կսկսի այնտեղ սնունդ մատակարարել: Ես իմ խոսքը կպահեմ», – ասել է Լուկաշենկոն՝ խոսելով Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրման թեմայի շուրջ:
Բելառուսի ղեկավարը միաժամանակ ընդգծել է, որ ինքը կդիմի այդ քայլին, թեև իր «ձեռքերը կապված են»:
«Հիշո՞ւմ եք Բուդապեշտի հռչակագիրը: Մենք ստորագրեցինք այն՝ Նազարբաևը, Ելցինը, Լուկաշենկոն, կարծես՝ Քլինթոնը, Թոնի Բլեյրը, ըստ երևույթին, Մեծ Բրիտանիայից նա էր և ևս մեկը: Մենք ստորագրել ենք, կարդացեք այն: Իմ ստորագրությունն այնտեղ կա, բայց ես դրա վրայով էլ կանցնեմ: Տեսնո՞ւմ եք՝ ինչ է անում Ուկրաինան: Իմ ձեռքերն արդեն «արձակված են»: Ե՛վ Ղրիմը (կճանաչեմ), և՛ մնացած ամեն ինչը», – ասել է Լուկաշենկոն: