Friday, 26 04 2024
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ

Բայդենի ուշագրավ շնորհավորանքը Փաշինյանին․ ի՞նչ պետք է անի Հայաստանը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և նոր կառավարության ձևավորման առթիվ:

Իր ուղերձում Ջո Բայդենն ընդգծել է, որ արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն ընդգծում է հայ ժողովրդի ցանկությունը՝ ունենալու ավելի ժողովրդավար, արդար և բարգավաճ հասարակություն, որը զերծ է կոռուպցիայից:

«Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանն առաջընթաց է գրանցել այս ոլորտներում: Միացյալ Նահանգներն ուրախ է օգնել այս ջանքերում, որոնց թվում են աջակցությունը նոր պարեկային ոստիկանության գործարկման և կոռուպցիոն ցանցերի դեմ պայքարի անկախ ինստիտուտների ձևավորման հարցերում: Մենք շարունակելու ենք լինել վստահելի գործընկեր այս նպատակներին հասնելու ձեր աշխատանքում», – նշել է ԱՄՆ նախագահը:

Անդրադառնալով 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով ի հայտ եկած մարտահրավերներին՝ Բայդենը նշել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել կողմերին բանակցելու համապարփակ, խաղաղ կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո. «Մենք հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ ներգրավվել առարկայական բանակցություններում»:

«ԱՄՆ-ն ուրախ էր աջակցելու Ադրբեջանից հայ ռազմագերիներին ազատ արձակելու ջանքերում, և մենք շարունակելու ենք կոչ անել անվտանգ վերադարձնել բոլոր գերիներին: Հուսով ենք, որ այս հարցում Վրաստանի աջակցությամբ մեր ունեցած առաջընթացը կարևոր հիմք կհանդիսանա հետագա տարածաշրջանային համագործակցության համար` ի հավելումն Մինսկի խմբի համանախագահների կողմից նախաձեռնված քննարկումների», – ընդգծել է Ջո Բայդենը:

Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է սերտացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների հիմքի վրա: «Ակնկալում եմ աշխատել Ձեզ և Ձեր նոր կառավարության հետ՝ խորացնելու և ընդլայնելու մեր երկկողմ հարաբերությունները», – եզրափակել է ԱՄՆ նախագահը:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Բայդենի շնորհավորանքը Փաշինյանին չափազանց կարևոր է․«Միացյալ Նահանգները ցույց է  տալիս իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ։ Ի վերջո՝ մեր վերջին ընտրություններից հետո Պետդեպարտամենտը մեզ համար շատ լավ հայտարարություն արեց։ Բայց Նիկոլ Փաշինյանի՝  վարչապետի պաշտոնում նորից ընտրվելուց հետո Բայդենն անձամբ արձագանքեց։ Ես դա շատ կարևոր եմ համարում։ Ոչ միշտ է, որ Միացյալ Նահանգներն առաջին դեմքի մակարդակով է արձագանքում։ Կան երկրներ՝ այդ թվում նաև Հայաստանը, որոնց ուղղված շնորհավորանքը Պետդեպարտամենտի նախագահի մակարդակով է լինում։ Հիմա առաջին դեմքով է շնորհավորանքը, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն շատ լուրջ է վերաբերում հայ-ամերիկյան հարաբերություններին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Խոսելով շնորհավորանքի բովանդակության մասին, մեր զրուցակիցը նկատեց․«Բարձրացվեց գերիների հարցը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, նշվեց, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է ֆիքսվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Ուզում եմ ասել, որ բոլոր շեշտադրումները հօգուտ Հայաստանի էին։ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը, ուշադիր է Հայաստանի խնդիրների նկատմամբ ու դա մեզ համար անչափ կարևոր է։ Մենք այս պատերազմից հետո միայնակ մնացինք, ավելին՝ Ռուսաստանն ու Թուրքիան միանշանակորեն առաջ են տանում Ադրբեջանի օրակարգը։ Մենք Բայդենի շեշտադրումների մեջ  տեսանք հայանպաստ օրակարգեր։ Պարզ է, դա հայ-ամերիկյան օրակագ է, բայց մի բան է, որը համընկնում է Հայաստանի շահերի հետ։ Ո՞րն է Հայաստանի օրակարգը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, Մինսկի խմբի վերականգնման հարցը, գերիների վերադարձի հարցը։ Դա մեզ համար շատ դրական էր»։

Թե ինչ կարող է անել Հայաստանի ԱՄՆ-ի նման վերաբերմունքին ի պատասխան, քաղաքագետն ասաց․«Մենք  պետք է դիվանագիտական մակարդակով ավելի ակտիվ աշխատանք իրականացնենք։ Օրինակ՝ Հայաստանը կարող է առաջարկել, որ հայ-ամերիկյան ֆորմատ ստեղծվի՝ դիվանագիտական ու խորհրդարանական մակարդակով, որն ակտիվ կգործի։ Դա կարող է լինել միջգերատեսչական՝ արտգործնախարարների, դիվանագետների միջև կարող է մշտական կոնսուլտացիաների ինստիտուտ ստեղծվել։ Կարող է ստեղծվել հայ-ամերիկյան բարեկաման խումբ։ Նույնիսկ եթե այն կա, պետք է վերաթարմացնել՝ խորհրդարանական մակարդակով։ Դա պետք է անպայման արվի, քանի որ Միացյալ Նահանգների այսօրվա մոտեցումները համահունչ են մեր շահերին։ Չի կարելի թողնել միայն  հայտարարությունների մակարդակին, անպայման պետք է Պետդեպարտամենտի  հետ արտգործնախարարությունը ստորագրի մշտական կոնսուլտացիաների փաստաթուղթ։ Համոզված եմ, որ նման խմբեր կային, բայց հիմա պետք է դրանք բոլորը վերաթարմացնել։ Մեր պատասխաններից մեկը Ամերիկայի Միացյալ Նահանգներին դա պետք է լինի»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում