Միլիարդատեր Բիլ Գեյթսն առաջին անգամ մեկնաբանել է իր ամուսնալուծությունը, ինչպես նաև սխալ է համարել սկանդալային ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ շփումը: Այս մասին Microsoft-ի համահիմնադիրը հայտնել է CNN-ին տված հարցազրույցում։
Նախկին կնոջից բաժանվելու պատճառը նա չի նշել, բայց նրա մասին արտահայտվել է շատ ջերմ ու հարգանքով։
«Մելինդան հրաշալի մարդ է։ Եվ այն, որ մենք ամուսնալուծվել ենք, իմ մեծ անձնական վշտի պատճառն է։ Բայց մենք շփվում և աշխատում ենք հիմնադրամում, որպեսզի մեր գործընկերությունը շարունակվի։ Մեզ միշտ դուր է եկել մեր համատեղ աշխատանքը», – հայտարարել է նա։
Գեյթսը նաև ափսոսանք է հայտնել, որ շփվել է Էպշտեյնի հետ։ Նշենք, որ ամուսնալուծության պատճառներից մեկը Մելինդայի դժգոհությունն էր ամուսնու և Ջեֆրիի կապից, որին մեղավոր էին ճանաչել անչափահասների սեքս-առևտրի մեջ:
«Ես նրա հետ մի քանի անգամ ընթրել եմ՝ հույս ունենալով, որ համաշխարհային առողջապահության համար միլիարդներ ստանալու մասին նրա խոսքերն իր կապերի միջոցով ճշմարիտ կլինեն ։ Դա ոչնչի չի վերածվել, հարաբերություններն ավարտվել են, բայց նրա հետ ժամանակ անցկացնելը մեծ սխալ էր», – ընդգծել է գործարարը։
Խնդրանքին ՝ մեկնաբանել այն տեղեկությունը, որ նա մի քանի անգամ իրեն անհարիր է պահել այն կանանց հետ, ովքեր աշխատել են Microsoft-ում և նրա բարեգործական հիմնադրամում, Գեյթսը պատասխանել է, որ ափսոսում է:
«Ես կարծում եմ, որ բոլորը ցավում են։ Բայց հիմա ժամանակն է վերանայել, և պետք է առաջ գնալ։ Իմ աշխատանքը շատ կարևոր է ինձ համար։ Ընտանիքի ներսում մենք դասեր կքաղենք տեղի ունեցածից», – նշել է նա ։











































