Կոմունիկացիաների բացումն իրականում մեր օրակարգն է, ոչ թե Ադրբեջանի. Փաշինյան։ Ադրբեջանը փորձում է այս թեմային ավելացնել կոմպոնենտներ, որոնք իրենց բովանդակությամբ անընդունելի են Հայաստանի Հանրապետության համար։ Նա նշել է, որ նկատի ունի, մասնավորապես, միջանցքի մասին խոսակցությունները: Փաշինյանի խոսքով` բոլորը պետք է իմանան, որ ՀՀ տարածքով միջանցքի վերաբերյալ երբեք որևէ պայմանավորվածություն չի եղել: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ: