Նոր խորհրդարանը այսօր անդրանիկ նիստ է անում, ընտրելու են ԱԺ նախագահ, փոխնախագահներ։ Առաջին նիստի շոուն փորձում են ապահովել Հայաստան դաշինքի անդամները, ընդդիմությունը։ Նրանք կալանավորված քաղաքապետների նկարներով են եկել, պատգամավորներից մեկը փորձել է մուրճ տանել նիստերի դահլիճ, դահլիճում փորձել են ակցիա իրականացնել և այլն։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺԲ անդամ, երգիչ-երաժիշտ Եղիշե Պետրոսյանի հետ:
Եղիշե Պետրոսյանը կատակեց՝ գարեջրով, պոպկորնով նայում ենք նոր ԱԺ նիստերը:
Նրա կարծիքով՝ այս ԱԺ-ն երկրի հետ համահունչ չէ. «Հատակին դեռ կհասնենք»: