Շվեդիայի մայրաքաղաքում նախօրեին Լիբիայի դեսպանատան վրա հարձակում իրականացրած անձինք հատուկջոկատայինների կողմից վնասազերծվել են և ձերբակալվել:
Նրանք կասկածվում են վանդալիզմի և Շվեդիա անօրինական մուտք գործելու մեջ:
Հիշեցնենք, որ երեկ Ստոկհոլմում 7 մարդ ներխուժել էր Լիբիայի դեսպանատուն և պատուհաններից դուրս նետել Մուամմար Քադդաֆիի նկարները:
Նրանք փոխել են երկրի դրոշը և իրենց կարգախոսներով աջակցություն են հայտնել ապստամբներին, իսկ դեսպանատան բակում նրանց քաջալերելու համար մի խումբ երիտասարդներ են հավաքվել:









































