Tuesday, 14 05 2024
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Starmus՝ երկու նշանավոր հայերի՝ Բրայեն Մեյի և Գարիկ Իսրայելյանի մտքի տիեզերական թռիչքը
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր

Մոսկվան դժվար թե գնա այդ քայլին, և Փաշինյանը առավել, քան որևէ մեկը հասկանում է դա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ-ում բնակվող արվեստագետ Սասուն Քոսյանը

Պարոն Քոսյան, հեռվից հետևում եք Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին։ Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը դեռ չի թուլանում։ Փաշինյանն էլ առաջարկում է սահմանի ամբողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայում։ Ինչպե՞ս եք գնահատում։

-Հայաստանը ունի պաշտպանության կարիք, դա միանշանակ է: Այս պահին Հայաստանը չի կարող արդյունավետ ձևով պաշտպանվել առանց արտաքին օգնության: Ադրբեջանի ագրեսիան մեր սահմանների նկատմամբ ոչ միայն չի դադարում, այլ միտում ունի մեծանալու: Ադրբեջանը աստիճանաբար ավելի ինտենսիվ մարտական գործողությունների և սադրանքների դիմելով միաժամանակ երկու խնդիր է լուծում՝ նախ ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ զիջումներ կորզելու նպատակով, և երկրորդը ստուգում է միջազգային հանրության, մասնավորապես Ռուսաստանի զգոնությունը: Ցավալի է տեսնել, որ Ռուսաստանը շարունակում է անտեսել իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, իսկ միջազգային հանրությունը, ըստ երեսնամյա ավանդույթ,ի կոչեր է հնչեցնում երկու կողմին հավասարաչափ, այնինչ կա հստակ ագրեսոր և հստակ ագրեսիայի ենթարկվող կողմ:

Ի՞նչ պետք է անի Հայաստանը:

 Կարծում եմ Փաշինյանի վերջին ամիսների վարած քաղաքականությունը միտում ունի աստիճանական, սահուն անցում կատարել դեպի Արևմուտք՝ միաժամանակ չխզելով Ռուսաստանի հետ հարաբերությունները, թեպետ դրանք թուլացել են և շարունակելու են թուլանալ:

Փաշինյանի հրապարակային առաջարկությունը ռուս սահմանապահների տեղադրման մասին քաղաքական ուղերձ է: Նա պայմանականորեն հող է նախապատրաստում այլ կողմերի հետ դաշնակցային հարաբերություններ փնտրելու և դրանք պատճառաբանելու համար: Բնականաբար, այս հայտարարությունից չէ, որ Ռուսաստանը առաջին անգամ լսում է այդպիսի առաջարկ: Եթե ռուս սահմանապահներ տեղադրվեն սահմանի երկայնքով, Ադրբեջանը այլևս չի կրակի և կզրկվի ազդեցիկ լծակից, և դա կբերի Ռուսաստանի և Ադրբեջանի  հարաբերությունների վատթարացման: Ռուսաստանը դժվար թե գնա այդ քայլին, և Փաշինյանը առավել, քան որևէ մեկը հասկանում է դա: Ուստի այդ առաջարկը իմ կարծիքով պարունակում է ուղերձ Ռուսաստանին, մասնավորապես Պուտինին: Ուշադրության է արժանի նաև «մանդատ» բառի օգտագործումը: Պուտինի հետ վերջին հանդիպման ժամանակ վերջինս առաջարկեց, որ Փաշինյանը ժողովրդից լայն մանդատ է ստացել կարևոր (և ցավոտ) որոշումներ կայացնելու համար: Փաշինյանն էլ հակադարձում է՝ ասելով, որ նա ժողովրդից մանդատ է ստացել պահանջելու իր դաշնակցին կատարել իր պարտավորությունները: Պարզ ասած՝ կամ պարտավորություններդ կատարում ես, կամ ես իմ գլխի ճարը կտեսնեմ այլոց օգնությամբ:

Սա նաև ուղերձ է ներքին լսարանին՝ Հայաստանի հանրությանը, այդ թվում նաև հինգերորդ շարասյանը, որ ահա Հայաստանը հրապարակային առաջարկ է անում Ռուսաստանին, և խնդրեմ, նա չի ընդունում առաջարկը, և ես այլևս կարող եմ լվանալ իմ ձեռքերը և դիմել այլ պետություններին պաշտպանության խնդրանքով: Սա նաև ուղերձ է Արևմուտքին, որ Հայաստանը պատրաստ է գնալ այդ քայլին, եթե Ռուսաստանը դրական արձագանք չտա: Այդ առումով ուշագրավ է նույն օրը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին ուղղված նամակը:

Իրականում եթե նույնիսկ Ռուսաստանը համաձայնվի առաջարկին, որը, իմ կարծիքով, քիչ հավանական է, նշանակում է ռուսների երկարաժամկետ հսկողություն մեր արևելյան սահմանին ևս, որը լուրջ ռիսկեր է պարունակում: Բոլորովին էլ չի բացառվում, որ Ռուսաստանը այս լծակը նույնպես կարող է օգտագործել ոչ միայն և ոչ այնքան Հայաստանը պաշտպանելու համար, այլ այն ավելի մեծ կախվածության մեջ դնելու համար: Ընդ որում, մեր սահմանների լիակատար պաշտպանությունը բնավ երաշխավորված չէ: Ո՞վ կարող է պնդել, որ ռուսների ներկայությամբ չի կարող տեղի ունենալ Խծաբերդի նման ևս մեկ ցավալի կորուստ:

Մեզ համար ամենաձեռնտու տարբերակը ոչ թե Ռուսաստանին միանձնյա մանդատ տալն է, այլ ԵԱՀԿ միջոցով, ՄԱԿ-ի հովանավորությամբ սահմանների պաշտպանության մեխանիզմ ներդնելն է, ինչպես առաջարկել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Ռուսաստանը նույնպես կարող է ներգրավվել:  Փաշինյանի հայտարարությունը դեպի այդ սցենարը տանելու պոտենցիալ հնարավորությունը ունի:

ԱՄՆ Պետդեպարտամենտը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ առարկայական քննարկումներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հասնելու համար հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման։ Ինչպե՞ս եք գնահատում։

-Սա դրական հայտարարություն է մեզ համար: Դա նշանակում է, որ ԱՄՆ-ը նույնպես չի համարում, որ Արցախի հիմնախնդիրը լուծված է: Սակայն դա միայն հայտարարություն է, և նման հայտարարությունները դեռևս դրական տեղաշարժ չեն առաջացրել Ադրբեջանի վարքագծում: Դա նշանակում է, որ ԱՄՆ-ը հետևում է իրադարձություններին և ունի հստակ նախապատվություններ, սակայն առայժմս բավականաչափ շահագրգռվածություն չունի լուրջ ճնշում գործադրել Ալիևի նկատմամբ, որպեսզի վերջինս համաձայնվի նստել բանակցային սեղանի շուրջ:

Ի՞նչ քայլեր կարող է անել հայկական սփյուռքը, ինչպիսի՞ լոբբիստական աշխատանք կարող է իրականացնել, որն արդյունավետ կարող է լինել։

-Սփյուռքը կարող է ավելի արդյունավետ գործել, եթե սերտորեն համագործակցի Հայաստանի իշխանության հետ: Ավելին՝ Սփյուռքը կարող է ավելի արդյունավետ աշխատել նաև իր փորձը և մոտեցումները Հայաստանի իշխանության հետ կիսելով, իրենց գործունեության տիրույթի պետությունների ներքին քաղաքական խոհանոցին ծանոթացնելով և խորը քաղաքական գիտելիքներով կիսվելով: Այդ առումով անհրաժեշտ է, որ Հայաստանի հանրության, փորձագիտական համայնքի մակարդակով քննարկումներ ու  բանավեճեր տեղի ունենան: Դա շատ օգտակար  կարող է լինել միասնական օրակարգ մշակելու համար, որը սակայն տեղի չի ունենում: Այնպիսի տպավորություն կա, որ Սփյուռքը գործում է հիմնականում ինքնուրույն, Հայաստանի շահերի մասին իր լավագույն պատկերացումներից ելնելով, իսկ ՀՀ իշխանությունը գործում է իր օրակարգով առանց սերտորեն համաձայնեցնելու և համագործակցելու Սփյուռքի լոբբիստական շրջանակների հետ: Դա բնականաբար արդյունավետ չէ:

-ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Ադրբեջանին ռազմական աջակցությունը դադարեցնելու նախագիծը։ Ի՞նչ կտա սա մեզ։

-Այս նախագծով Ադրբեջանի ռազմական կարողությունը ոչ մի կերպ չի թուլանում: Այդ առումով նախագիծը մեզ անմիջական օգուտներ չի տալու: Ի դեպ, նախագիծը դեռ պետք է ընդունվի Սենատի կողմից և ստորագրվի նախագահի կողմից, որպեսզի այն ուժի մեջ մտնի: Սակայն նախագիծը կարևոր է քաղաքական առումով: Դա ցույց է տալիս, որ առնվազն ԱՄՆ-ի որոշ քաղաքական ազդեցիկ շրջանակներ, եթե ոչ դոմինանտ ուժերը, դեմ են Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքին, և այս նախագծին կարող են հետևել ավելի լուրջ նախագծեր և պատժամիջոցներ: Կարծում եմ այդ առումով նախագիծը կարող որոշակի անուղղակի զսպիչ դեր խաղալ, հատկապես եթե այն հաստատվի: Ամեն դեպքում, այն կարելի է համարել ԱՄՆ-ի հայկակական լոբբիի կողմից գրանցված կարևոր ձեռքբերում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում