Բուլղարիայի տեխնիկական կառավարության ներքին գործերի նախարար Բոյկո Ռաշկովը հայտնել Է անօրինական միգրանտների կողմից երկրի սահմանի հատման փորձերի թվի ավելացման մասին: Իր հայտարարությունը նա արել Է հուլիսի 30-ին՝ պատասխանելով երկրի Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) պատգամավորների հարցին:
«Տարեսկզբից արձանագրվել Է սահմանի անօրինական հատման 17 261 փորձ, 16 900 մարդ կանգնեցվել Է սահմանապահ ոստիկանության կողմից եւ վերադարձվել հարեւան պետությունների (Հունաստանի եւ Թուրքիայի – ծանոթ. խմբ.) տարածք, 570 անօրինական միգրանտ ձերբակալվել Է երկրի տարածքում»,- հայտնել Է նախարարը:
ԳՈՎԱԶԴ00:13Իմանալ ավելին
Ներքին գործերի նախարարության ղեկավարը ճշտել Է, որ անօրինական միգրացիայի կանխման համար սահման են գործուղվել ոստիկանության եւ Ժանդարմերիայի լրացուցիչ ուժեր, ինչպես նաեւ անհրաժեշտ տեխնիկա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: