Օգոստոսի 5-ին, ժամը 20.40-ին, Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ վերին շրթունքի կտրած վերքով և ձախ ականջի հեմատոմա վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 32-ամյա Սանասար Դ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին Սանասար Դ.-ն հայտնել էր, որ վնասվածքները ստացել է տան տանիք բարձրանալիս աստիճաններից կոտրված ապակիների վրա ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ օգոստոսի 5-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Սարուխան գյուղի «Ծռվիզ» կոչվող հանդամասում, վիճաբանության ժամանակ, 19-ամյա Գուրգեն Պ.-ն բռունցքով հարվածել է Սանասար Դ.-ին և պատճառել վնասվածքներ:
Սանասար Դ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Գուրգեն Պ.-ն հրավիրվել է բաժին:
Կատարվում է հետաքննություն:












































