Thursday, 02 07 2026
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
07:50
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Երեխաները սովորել են շների հետ ճիշտ և անվտանգ հաղորդակցվելու կանոնները
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը

Ադրբեջանի դեմ մեծ լարվածություն կա ԱՄՆ Կոնգրեսում, այլևս չեն հանդուրժում Ադրբեջանի ոտնձգությունները․ Հարութ Սասունյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը։

Պարոն Սասունյան, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը  երեկ ձայների մեծամասնությամբ ընդունեց կոնգրեսական Ֆրենկ Փալոնի առաջարկած օրենսդրական փոփոխությունը, որը սահմանափակում է Ամերիկայի կողմից ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին: Ի՞նչ նշանակություն ունի այս փոփոխությունը և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։

Պետք է նշեմ, որ այս որոշումն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից և այժմ պետք է սպասենք, որ Սենատն էլ ընդունի, որպեսզի այն  ավելի ուժեղ ազդեցություն ունենա։ Առայժմ վաղ է խանդավառվել, որովհետև գործընթացը չի ավարտվել։ Ինչ վերաբերում է Ներկայացուցիչների տան որոշմանը, ապա իմ վերլուծությունն այն է, որ այն հայության համար երկու  տեսակ օգուտ ունի։ Մեկն այն է, որ Ադրբեջանի օգնությունը կրճատվում կամ չեղարկվում է, իսկ երկրորդն այն է, որ ամերիկահայությունը՝ նաև ՀՀ կառավարությունը անընդհատ պայքարի մեջ է իր թշնամիների դեմ, այսպիսով փաստորեն պրոցեսը ընդգրկում է մի շատ մեծ քաղաքական պայքար ամերիկահայության համար  ընդդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ու իրենց միլիոնավոր դոլարներով Վաշինգտոնում առած լոբբիստների։ Սա մեծ պարտություն է Ադրբեջանի համար քաղաքական տեսակետից՝ անկախ բուն օգնության կրճատումից կամ չեղարկումից։

-Մենք սա կարո՞ղ ենք համարել պաշտոնական Վաշինգտոնի մոտեցում։ Ինչքանո՞վ է Պետդեպը կիսում այդ մոտեցումը։

-Ըստ ամերիկյան օրենքների, Կոնգրեսն է, որ պատասխանատու է փողերը հատկացնելու համար։ Իրենք են որոշում, ուստի սա պաշտոնական ԱՄՆ-ի դիրքորոշումն է։ Ինչ վերաբերում է փող հատկացնելուն, դա Կոնգրեսն է որոշում, վերջին խոսքը Կոնգրեսինն է։ Այս ոլորտում Կոնգրեսի որոշումը Ամերիկայի որոշումն է։

 -Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ի , Բայդենի վարչակազմի կողմից կա հստակ փոփոխություն Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի իմաստով։

Այստեղ մի քանի նուրբ հարցեր կան, որոնք պետք է բացատրել։ Մեկն այն է, որ Բայդենը 40 տարի՝ Վաշինգտոնում զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ ընթացքում միշտ եղել է հայասեր ու հայանպաստ։ Ամերիկահայ կազմակերպությունները միշտ իր հետ աշխատել են, սիրաշահել են, որ շարունակի իր հայասիրությունը։ Հիմա, երբ նա դարձավ նախագահ՝ անցյալի իր հայասիրությունը շարունակվում է։ Երկրորդ հանգամանքն այն է, որ Հայաստանը, որ ջախջախիչ պարտություն կրեց արցախյան պատերազմի ժամանակ՝ ակամայից մեծ համակրանք է առաջացրել իր նկատմամբ։Մենք շատ զոհեր տվեցինք, հողեր կորցրեցինք ու դրա պատճառով տաբեր երկրներ համակրանք ունեն Հայաստանի ու հայերի նկատմամբ։ Երրորդն այն է, որ այս որոշումն այդքան էլ նախագահ Բայդենի հետ կապ չունի։ Իհարկե ունի անուղղակի կապ, բայց ոչ ուղղակի։ Կոնգրեսում  նման որոշում կայացրեցին, որովհետև Կոնգրեսի մեջ կան շատ հայանպաստ, հայերին մոտ  մարդիկ՝ կոնգրեսմեններ ու սենատորներ։ Իրենք տեսնում են, որ ադրբեջանցիներն այնքան ծայրահեղ քայլեր են արել ու շարունակում են անել, որ պետք է դրա դեմն առնել։ Պարբերաբար սահմաններին սադրանքների են դիմում,  գերիների վերադարձը չեն ապահովում, ինչը միջազգային մարդասիրական օրենքների խախտում է։ Անընդհատ կրակում են, մարդ են սպանում։ Այստեղ ասում են՝ ադրբեջանցիները չափն անցել են և Կոնգրեսն էլ այլևս չի հանդուրժում ադրբեջանցիների ծայրահեղ ոտնձգություններն ու խախտումները։ Կոնգրեսը մի քիչ ավելի ծայրահեղ դիրքորոշում է ընդունում և դրա պատճառը Ադրբեջանի այդ քաղաքականությունն է։ Կոնգրեսի որոշումն ավելի շատ հակաադրբեջանական է քան հայամետ։ Անշուշտ հայերին սիրում են, բայց նաև Ադրբեջանի դեմ մեծ լարվածություն կա Կոնգրեսում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում