Լեհաստանի Կրակով քաղաքից Մոսկվա թռչող ինքնաթիռը խիտ մառախուղի պատճառով ետ է դարձել: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն:
Մառախուղը ստիպում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանին իր մոտ նախատեսվող վայէջքներն ուղարկել այլ օդանավակայաններ:
Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել այն մասին, որ ՌԴ փոխվարչապետի ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել ոչ «Վնուկովո», ոչ էլ «Շերեմետևո» օդանավակայաններում, այդ պատճառով ուղղվել է պահեստային օդակայան:






































