Այս տարվա առաջին կիսամյակում արտասահման է մեկնել 458,098 ՀՀ քաղաքացի, Հայաստան է եկել 368,753 ՀՀ քաղաքացի: Բացասական հաշվեկշիռը կազմել է 89,345:
Այս թվերն այսօր ասուլիսի ժամանակ հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Ընդհանուր առմամբ, սահմանային էլեկտրոնային համակարգով հաշվառմամբ գրանցվել է 754,371 մարդու մուտք, մեկնողների թիվը կազմել է 821,644:
Բացասական հաշվեկշիռը 67,273 է: Կարինե Կույումջյանը ներկայացրեց միգրացիայի պաշտոնական թվերը, երբ քաղաքացին մեկնելուց կամ ժամանելուց հաշվառումից դուրս է գալիս: Ըստ այդմ, հաշվառվել է 16,238 մարդ, հաշվառումից դուրս է եկել 17,831 մարդ, բացասական հաշվեկշիռը 1593 մարդ է: 2010 թվականի բացասական հաշվեկշիռը եղել է 1546:











































