Բելառուսի տարածքով Լիտվա մտած անօրինական ներգաղթյալները ճանբարի վերածված դպրոցներից մեկում խռովություն են բարձրացրել: Այս մասին հաղորդում է delfi.lt պարբերականը: Ներգաղթյալները հրաժարվել են կատարել Հասարակական անվտանգության ծառայության աշխատակիցների կարգադրությունները և պահանջում են իրենց ազատ արձակել:
Իրաքից եկած փախստականները հրաժարվել են ընդունել լիտվացի սոցիալական աշխատողների բերած սնունդը: Նրանք նաև թույլ չեն տվել, որ ուտելիքից օգտվեն մյուս ներգաղթյալները, երեխաներն ու դեռահասները: Ըստ լիտվացի պաշտոնյաների՝ ներգաղթյալները դժգոհություն են բարձրացրել անցյալ ուրբաթ օրը, երբ նրանց մոտ լրագրողներ են եկել: Նրանք պահանջներ են առաջ քաշել, որոնցից մեկը՝ բժշկի այցի պահանջը, բավարարվել է:
Անօրինական ներգաղթյալներն այժմ ապրում են հակասանիտարական պայմաններում, սակայն թույլ չեն տալիս, որ կոյուղին նորոգող աշխատակիցները ներս մտնեն:
Հասարակական անվտանգության ծառայության 16 աշխատակիցները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում ճամբարի մոտ: