Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատվիրել է հետաքննություններ անցկացնել իսրայելական Pegasus էլեկտրոնային լրտեսական համակարգի միջոցով գաղտնալսման դեպքի առթիվ: Ըստ Reuters-ի` տեղական հեռուստատեսության եթերում այս մասին հայտարարել է վարչապետ Ժան Կաստեքսը:
Երեքշաբթի օրը Le Monde թերթը տեղեկացրել է՝ Մակրոնի հեռախոսներից մեկը եղել է Մարոկկոյի հատուկ ծառայությունների ցուցակում՝ Pegasus համակարգի միջոցով լրտեսում կազմակերպելու համար: