Թերթը գրում է, որ ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի հրամանով ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Ստեփան Կարախանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և վերցվել կադրերի տրամադրության տակ:
«Առավոտի» տեղեկություններով՝ առաջիկայում հնարավոր է լուծարվի ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակը, իսկ բոլոր մարզերում գործող ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կենթարկվեն ոստիկանության մարզային վարչության պետերին:
«Ի դեպ, ոստիկանապետի մեկ այլ հրամանով ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի փոխարեն ՃՈ աշխատանքները այսուհետ իր վերահսկողության տակ կվերցնի ՀՀ ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Ալեքսանդր Աֆյանը: Եթե մինչ այս ՃՈ պետն անձամբ էր դիմում ոստիկանապետին, ապա այս հրամանով այսուհետ ճանապարհային ոստիկանության խնդիրներով Մարգար Օհանյանը պետք է դիմի Ալեքսանդր Աֆյանին, վերջինս էլ`ՀՀ ոստիկանապետին»:








































