Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը նորից լարվել է, մասնավորապես Երասխի ուղղությամբ Ադրբեջանի զինուժը սադրանքների է դիմել, և այս ամենը տեղի է ունենում տարածաշրջան Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Մոսկվա այցի ֆոնին, բացի այդ Ալիևը շարունակում է խոսել սպառնալիքների լեզվով՝ հայտարարելով, թե Զանգեզուրը, Երևանը ադրբեջանական են ու իրենք անպայման վերադառնալու են: Ինչո՞ւ է Ադրբեջանը գնում հերթական սրացման հենց Երասխի ուղղությամբ, արդյոք այս ամենի հետևում երևում են Թուրքիայի ականջները: Այս և մի շարք այլ հարցեր «Առաջին Լրատվական»-ը քննարկել է ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ:
«Այն, ինչ հիմա տեսնում ենք Նախիևջանի սահմանին՝ Երասխի ուղղությամբ, ինձ համար նորություն չէ, ամիսներ շարունակ պնդել եմ, որ Ադրբեջանը կշարունակի ագրեսիվ պահվածքը Հայաստանի նկատմամբ: Այժմ ականատեսն ենք այդ ագրեսիվ գործողությունների մի նոր էջի»,-ասաց Սաֆրաստյանը:
Մեր զրուցակիցը համոզված է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները համաձայնեցված են Թուրքիայի հետ, ուղղորդվում են վերջինիս կողմից և ծառայում են նրա շահերին: Սաֆրաստյանի խոսքով՝ Շուշիի հռչակագրից հետո պարզ դարձավ, որ Ադրբեջանը և Թուրքիան գնում են դաշնային պետության ստեղծման ճանապարհով:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: