Լեռնային Ղարաբաղի ԿԳ փոխնախարար Սլավա Սարյանից այսօր տեղեկացանք, որ նախորդ տարի ԼՂ դպրոցներ են ընդունվել 2156 առաջին դասարանցիներ, իսկ այս տարի, թեև արդյունքները դեռ ամփոփված չեն, բայց առաջին դասարանցիների մոտավոր թիվը կտատանվի 2100-2200-ի սահմաններում:
Նրա խոսքերով՝ ԼՂ-ում արդեն չորրորդ տարին է, ինչ աշակերտների թիվը 2 հազարից անցնում է: Տարեցտարի աշակերտների թվի աճի միտում է նկատվում:











































