Monday, 13 05 2024
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան

Որոշ շրջանակներ փորձում են հիասթափության մթնոլորտ ստեղծել․ Իրանցիները շարունակելու են գալ ու պատվաստվել

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը:

 -Պարոն Քեշիշյան, Հայաստանում պատվաստումների կարգը փոխվեց և պատվաստվելու ցանկություն ունեցող իրանցիները դրա համար պետք է 10 օր մնան Հայաստանում: Այս փոփոխության հետևանքով նշվում է, որ իրանցիների հոսքը կտրուկ նվազել է: Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ որոշումը:

-Ես  չեմ կարծում, որ դա շատ մեծ փոփոխություններ ստեղծի, որովհետև թեև հրապարակված տվյալները խոսում են այն մասին, որ 40 տոկոսով իջել են Իրանից Հայաստան գնացողների թիվը, բայց այդ 40 տոկոսը իրանական հասկացողությամբ է, Հայաստան եկողների թիվը փոփոխություն չի կրել: Քանի որ Իրանում չի կարգավորվել պատվաստման ընդհանուր ծրագիրը, ապա հավատացնում եմ, հոսքը դեպի Հայաստան լինելու է: Երեկ լսեցինք Հայաստանի առողջապահության նախարարին, ով ասաց, որ եթե պատվաստանյութ ունենանք ավելի շատ, ապա հնարավոր է, որ այդ սահմանափակումների պարագան վերանայման ենթարկվի։ Եթե նման բան լինի, ապա բնականաբար, հոսքը էլ ավելի մեծ թափ կստանա:

-Այդուհանդերձ, նշվում է, որ իրանցիների հոսքը 40 տոկսով նվազել է այդ որոշումից հետո:

-Դա այդ 10 օր մնալու ազդեցության հարց չի, այլ տարբեր պատճառներ ունի: Մարդիկ գալիս են, հերթի մեջ կանգնում են և պատվաստման ընթացքն այդքան արագ չի իրականացվում: Խնդիրը դրա մեջ է: Եթե մարդիկ իմանան, որ գալիս են, 10 օր մնում են ու հանգիստ պատվաստվում են, իրենց վրա այդ որոշումը այդքան չի ազդի: Բայց խնդիրն այն է, որ այն մարդիկ, որոնք գալիս էին պատվաստվելու, բայց անկազմակերպ էին, մտածում էին, արագ կպատվաստվեն ու կվերադառնան, այդպես չի լինում: Բնականաբար, այդ մարդիկ չեն գա, բայց այն մարդիկ, որոնք մտածում են և պատվաստվելու մասին, և դրա համար ունեն համապատասխան բացատրություն, այդ մարդկանց այս սահմանափակումը չի խանգարի, իրենք կազմակերպված ձևով գալու են և պատվաստվելու են:

-Հաշվի առնելով այն հերթերը, այն վերաբերմունքը, որ կար իրանցիների նկատմամբ այստեղ, իրանական մամուլը չէր փորձո՞ւմ իրանցիներին հետ պահել այդ նպատակով Հայաստան այցելությունից՝ նշելով, որ սա ձեր արժանապատվության հարցն է, մի գնացեք Հայաստանում պատվաստվելու:

-Որոշ շրջանակներ, և առաջին հերթին այն շրջանակները, որ ավելի շատ ուղղություն են ստանում Ադրբեջանից ու Թուրքիայից, ինչու չէ, նաև այն շրջանակները, որոնք երևակայության մեջ են ապրում, դրանք մտածում են՝ ինչո՞ւ պետք է իրանցին գնա Հայաստան, փողոցում գիշերի, բայց դրանք անհասկանալի մոտեցումներ են: Բայց լուրջ մարդիկ, մտավորականները նման մտքեր չեն կարող արտահայտել, որովհետև անիմաստ բան է քննադատել այլ երկրի կողմից քո քաղաքացիներին անվճար տրամադրվող ծառայությունները, ու դեռ լրացուցիչ ծառայություններ ակնկալել: Աշխարհի օրենքն է այդպես: Օրինակ, որևէ այլ օտարերկրացի չի կարող գալ Իրանում ստանալ ձրի ծառայություն, և այդ ծառայության կողքին ստանա նաև ասենք հյուրանոց,  նման բան չկա: Աշխարհում ոչ մի տեղ այդպիսի ծառայություն չի տրամադրվում: Նման աննորմալ ելույթներ երբեմն լինում են, որոնք ավելի շատ ուղղված են խանգարելուն, Հայաստան-Իրան հարաբերություններում հակաքարոզչություն իրականացնելուն: Բնականաբար, նման ելույթներին տոն են տալիս ադրբեջանական ու թուրքական շրջանակներն ու հատուկ ծառայությունները:

-Այսինքն՝ մեծ հաշվով իրանցիների շրջանում մեծ հիասթափություն չկա՞, ինչպես այստեղ փորձում են ներկայացնել որոշ շրջանակներ:

-Որոշ շրջանակներ փորձում են նման մթնոլորտ ստեղծել, հիասթափություն ստեղծել, բայց կա իրականություն, որ մարդիկ գալիս են, պատվաստվում ու վերադառնում են: Հայկական կողմը պետք է կարողանա այս հարցը լուծել, օրինակ, կարող են որոշակի տեղեր հատկացնել բուժկենտրոններում, այդտեղ ծառայություններ մատուցել, որպեսզի հակաքարոզչության չվերածվի:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում