Էստոնիայի վարչապետ Անդրուս Անսիպը DELFI-ին տրված հարցազրույցում Կարեն Դրամբյանին համեմատել է Անդերս Բրեյվիկի հետ: Ըստ վարչապետի Դրամբյանը նախկինում եղել է ոստիկանության ուշադրության կենտրոնում:
«Նրան ակնհայտորեն ոգևորել է Նորվեգիայում տեղի ունեցած զանգվածային սպանությունը: Դատելով այս ամենից` նա հեռահար նպատակներ ուներ», – ասել է Անսիպը:
Պաշտպանության նախարար Մարտ Լաարը հայտնել է, որ հարձակվողը երկու ատրճանակ ուներ, հարյուրի չափ փամփուշտ, պայթուցիկ նյութերով պայուսակ և հակագազ:
Ըստ վերջին տվյալների Դրամբյանը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ զոհվել է ոստիկանության գործողության ժամանակ:







































