«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Քաղբանտարկյալը Ստեփան Զատիկյանն էր, Շահեն Հարությունյանն էր, Հայկազ Խաչատրյանն էր, Պարույր Հայրիկյանն էր, Ազատ Արշակյանն էր, Աշոտ Նավասարդյանն էր, “Ղարաբաղ” կոմիտեի անդամներն էին, Ռուբեն Հակոբյանն էր, Գեղամ Մանուկյանն էր, Արկադի Վարդանյանն էր, Շանթ Հարությունյանն էր, Սասուն Միքայելյանն էր, Ալեքսանդր Արզումանյանն էր, Նիկոլ Փաշինյանն էր ու էլի 200 հոգի՝ Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ, Ժիրայր Սէֆիլյանն էր, Վարուժան Ավետիսյանը ու Սասնա Ծռերը, Արմեն Մարտիրոսյանն էր, Դավիթ Սանասարյանն էր, Անդրիաս Ղուկասյանն էր ու էլի շատերը, ում անունները կարող է այս պահին չհիշեմ։
Բայց մի՛ անվանեք քաղբանտարկյալ գանձագող ու ընտրակեղծարար համայնքապետերին ու չինովնիկներին, իրենց ֆեոդալի տեղ դրած պրոֆեսորներին, եթե ուզում եք, որ վերջապես հաղթահարենք ընտրակեղծիքները, կոռուպցիան, անպատժելիության մթնոլորտը, դառնանք օրենքի ու իրավունքի երկիր։
Գողը պետք է նստի բանտում։ Ընտրակեղծարարը պետք է նստի բանտում։ Պատժելիության մեխանիզմները պետք է գործեն։ Դա են ասում մեր օրենքները։ Իսկ օրենքը չի կարելի վերածել թավշյա տրյապկայի։ Այդպես ենք մենք պայմանավորվել ազգովի եւ այդպես էլ պետք է լինի։