Saturday, 13 04 2024
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Մեկ թռիչքով ՝ կընկնենք անդունդը. քաղաքակիրթ ընտանիք հասնելու ճանապարհը երկար է
Տեղումներ չեն սպասվում
Հայաստանում ֆրանսիացիները ներդնում են լեռնահրաձիգների զորատեսակ. բայց շեշտը դրվելու է «սպեցնազի» վրա
Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել
Ամեն բան քանդված է. ԵՄ-ն և ԱՄՆ-ն նոր դռներ են բացում՝ ցույց տալով, որ Հայաստանը մենակ չէ
Ո՞ր դեպքում կառաջանա քաղաքական ճգնաժամ. «Հրապարակ»
«Արմենալը» չի փակվի. «Հրապարակ»
ՔՊ-ում ապշած են Արարատ Միրզոյանի նյարդային ծիկերից. «Հրապարակ»
Ողբերգական շղթան ընդհատելու հրամայականը
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին». «Հրապարակ»
Freedom house-ը Ալավերդու համայնքապետի պաշտոնազրկումը համարել է ապօրինի․ ՏԿԵ նախարարը լռում է. «Ժողովուրդ»
ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի. Հայտնի է օրակարգը. «Հրապարակ»
ԲԴԽ դատավոր անդամի միակ թեկնածուն նախորդ տարի ՔՊ-ի կողմից մերժվածն է. «Ժողովուրդ»
ՀՀ ԿԳՄՍ նախարարը կմասնակցի Կանանց համաշխարհային գագաթնաժողովին և նախարարական կլոր սեղանին
ՀՀ ՊՆ-ն հրապարակել է վթարի հետևանքով մահացած զինծառայողների անունները
«Մորս է նեղացրել». 17-ամյա տղայի մոտ հայնաբերվել է արյունոտ դանակ
Երևանը պաշտոնականացնում է ռազմական կապերը Լոնդոնի հետ
Աստղիկ Մելքոնյանը նշանակվել է Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ
23:45
Ղազախստանում ջրհեղեղի հետևանքով չորս նավթահոր է հեղեղվել
Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում այրվել է մոտ 600 հակ անասնակեր
23:15
Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին չմիջամտել իր և Իսրայելի հակամարտությանը
Վրաստանի վարչապետն անարդար է համարում Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություննրի մեկնարկը
Փաշինյանի վախերը «Երկիր Նաիրիից»
Հայաստանը հանե՛ք Նոյեմբերի 9-ի «կախիչից». ագրեսիայի գայթակղություն է
Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ
Փաշինյանը գաղտնիք է բացել. «Իսկանդեր»-2
Իրանի դեմ իսրայելական ծրագիրը կարող է ստանձնել Բաքուն. վերջին կրակոցները գուցե դրա նշանն են
Անպատիժ են մնում ռուսական անօրինականությունները ՀՀ-ում. Պերմյակովը պատիժը կրո՞ւմ է, հայտնի չէ
Լևոն Քոչարյանը կոնսուլտացիա պետք է անի միակ տղամարդու հետ՝ հասկանալու 4 գյուղերի խնդիրը

Նաիրի Հոխիկյանը խոստացել է հրապարակային հերքել իր հայտարարությունը. Վլադիմիր Կարապետյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը Civic.am-ի հետ զրույցում մեկնաբանել է լրագրող Նաիրի Հոխիկյանի՝ իրեն վերագրված և պետական դավաճանություն պարունակող հայտարարությունը, թե իբր 2019 թվականին Կարապետյանը ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ զրույցում, նկատի ունենալով Արցախը հանձնելը՝ ասել է, թե «մի քանի հազար զոհ տանք՝ ժողովուրդը լավ էլ կտա»։

Այնուհետեւ, արդեն Հոխիկյանի հետ զրույցում՝ իբրև թե Կարապետյանը հատուկ իր համար մանրամասնել է․ «Մենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ գնալու ենք բարեկամության ճանապարհով, և մեր օրիենտացիան փոխում ենք»։

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանելով Հոխիկյանի հայտարարությունը՝ ասաց․ «Դա սուտ է։ Ես իր հետ խոսել եմ, հերքել եմ եւ սպասում եմ, որ ինքն այդ հերքումը հրապարակայնացնի։ Լապշինն էլ, նկատել եմ, որ հրապարակել է այդ օրվա իրադարձությունները, որում իմ մասով տեղեկությունը մոտ է իրականությանը։ Ինքը խոստացավ մեր խոսակցությունը հրապարակել», – ասաց Կարապետյանը։

Հարցին՝ եթե Հոխիկյանի հայտարարություններում կա զրպարտություն՝ արդյոք չի՞ պատրաստվում դատ տալ Հոխիկյանին, Կարապետյանը պատասխանեց․ «Ես կտեսնեմ, թե  ինչ է հրապարակում, ոնց է հրապարակվում, դրանից հետո որոշում կկայացնեմ։ Ես խնդրել եմ, որ ինքը հերքի, իմ անունից ասի, որ դա սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը։ Հիմա ես սպասում եմ, որ հրապարակի, եթե հրապարակի՝ համապատասխանաբար ես որոշում կկայացնեմ»։

Հավելենք, որ Ալեքսանդր Լապշինը մեկնաբանելով Հոխիկյանի հայտարարությունը՝ իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես է նա առաջնորդվել, երբ հրապարակել է այս հոդվածը՝ այնտեղ նշելով իմ անունն ու խոսակցություններ, որոնց ես երբեք չեմ մասնակցել: Այն ամենը, ինչ եղել է մեր հանդիպման ժամանակ, ես գրեցի վերևում: Չեմ կարող պատասխանատվություն կրել Նաիրիի այլ հայտարարությունների և դատողությունների համար»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում