Վրաստանում այսօր կորոնավիրուսային հիվանդությունից 3 շաբաթական նորածին է մահացել: Այս մասին տեղեկությունը հաստատել են Ցիցիշվիլիի կլինիկայում, հաղորդում է Aliq Media-ն:
Առկա տեղեկատվության համաձայն՝ նորածինը վարակված է եղել կորոնավիրուսի «Ալֆա» (բրիտանական) շտամով և վերջին օրերին գտնվել է արհեստական շնչառության տակ:
Հիվանդանոցում այս պահին կա ևս երկու նորածին, որոնց վիճակը նույնպես ծանր է գնահատվում: Նրանցից մեկը վարակված է «Դելտա» (հնդկական) շտամով: