Sunday, 21 06 2026
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ

ԲԴԽ որոշումը Ռուբեն Վարդազարյանի գործով

ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է Ռուբեն Վարդազարյանի՝ ԲԴԽ-ին ուղղված դիմումին:

Հայտարարությունում ասվում է. «ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը ս.թ ապրիլի 15-ին թիվ ԲԴԽ-23Ո-34 որոշմամբ կասեցրել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ մինչև նրա նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը («Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1-ին մաս»):

Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ Գլխավոր դատախազի կողմից քրեական հետապնդման հարուցում հանդիսացող՝ որպես մեղադրյալ ներգրավվելու որոշման վերաբերյալ դատարանը կայացրել է դատական ակտ, որտեղ նշված է. «Բողոքաբեր Ռուբեն Վարդազարյանի բողոքը բավարարել, պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել Ռ. Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումները», և որ «որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան՝ հրապարակման պահից 10-օրյա ժամկետում»:

Նշված դատական ակտի հիման վրա, Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ-ին դիմում է ներկայացրել՝ ակնկալելով իր լիազորությունների կասեցման մասին որոշման վերանայում:

Բարձրագույն դատական խորհուրդը հայտնում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/0308/11/21 որոշման հասցեատերը Բարձրագույն դատական խորհուրդը չէ, հետևաբար ԲԴԽ-ն չի կարող անդրադառնալ Ռ. Վարդազարյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման վերանայման հարցին՝ մինչև Ռ. Վարդազարյանի լիազորությունների կասեցման հիմք հանդիսացած քրեական վարույթի ավարտը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում