Հռոմի ոստիկանությունը ձերբակալել է գլադիատորների հանդերձանքով Կոլիզեյի շրջակայքում աշխատող 20 հոգու:
Ինչպես հայտնում է France-Presse գործակալությունը, նրանք
մինչև 10 եվրո վճարի դիմաց լուսանկարվում էին զբոսաշրջիկների հետ: Դա բավական տարածված երևույթ է Հռոմի տեսարժան վայրերում: Սակայն ձերբակալության պատճառը ոչ թե դա է, այլ մրցակիցների նկատմամբ բռնություններն ու դրամաշորթությունը: «Գլադիատորները» փաստորեն մի քանի ընտանիքների անդամներից կազմված բանդա են, որ ծեծում և վռնդում են իրենց չենթարկվողներին:
Խմբավորումը բացահայտվել է ծպտված ոստիկանների գործունեության շնորհիվ:










































