Ըստ Associated Press գործակալության` անցած շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում գործազրկության աճի դադարի նորությունը խթանեց ամերիկյան բորսաները: Օրինակ` Dow Jones գործակալության ինդեքսները աճեցին 290 կետով:
Անցյալ շաբաթ 395 000 մարդ դիմել է գործազրկության նպաստ ստանալու համար: Դա 7 000-ով ավելի քիչ է, քան նախանցած շաբաթ: Առաջին անգամ՝ վերջին չորս ամսվա ընթացքում դիմողների թիվը նվազել է 400 000-ից:
Virtus Investment Partners ֆոնդի ղեկավար Քարլթոն Միլթոնը հետևյալ կերպ է մեկնաբանել կատարվածը. « Սրանք առաջին տնտեսական տեղեկություններն են, որ ասում են, որ մեկ ռեցեսիայից մյուսին անցնելը կարող է հաղթահարվել»:







































