Tuesday, 14 05 2024
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը

Պուտինի արտակարգ հանդիպումն իր «մահապարտի» հետ

Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունենում ՌԴ նախագահ Պուտինի և Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի արտակարգ հանդիպումը: Արտակարգ այն իմաստով, որ հանդիպումը տեղի է ունենում նախապես չպլանավորած և համենայնդեպս Լուկաշենկոյի Սանկտ-Պետերբուրգ այցի մասին հայտնի է դարձել դրանից մի քանի ժամ առաջ, երբ Բելառուսի նախագահի նստավայրին մոտ կանգնած Տելեգրամ ալիքներից մեկը հայտնեց, որ թիվ մեկ օդանավը պատրաստվում է թռչել դեպի Ռուսաստան: Ինչ հարցեր են քննարկում արտակարգ ռեժիմով հանդիպած Պուտինն ու Լուկաշենկոն, որոնք ընդամենը օրեր առաջ էին հանդիպում ունեցել Սոչիում, պարզ չէ:

Խոսվում է երկկողմ, ինտեգրացիոն օրակարգի մասին, թեև կասկած չկա, որ անգամ այդ օրակարգի համատեքստում, տեղի է ունեցել կամ ունենալու նշանակալի ինչ-որ բան, եթե առաջացել է այդ օրակարգը արտահերթ ռեժիմով քննարկելու անհրաժեշտություն: Հնարավոր է, որ հանդիպումից հետո կլինեն ինչ որ հայտարարություններ, որոնք թույլ կտան ընդհանուր պատկերացման մակարդակում գոնե հասկանալ արտակարգ հանդիպման պատճառը կամ մոտիվը: Իսկ դրանից առաջ, լույս տեսավ Պուտինի հոդվածն Ուկրաինայի մասին, ուկրաինացիների և ռուսների ընդհանրությունների մասին, որտեղ սակայն Պուտինը նաև լայն իմաստով ներկայացնում էր ՌԴ տարածքային հավակնությունները հետխորհրային հանրապետությունների նկատմամբ, իհարկե «պատմական էքսկուրսի», ոչ ուղղակի իմաստով: Ռուսաստանի խնդիրներն այդ առումով իհարկե բավականին լայն են, սակայն ակնառու է նաև, որ ներկայումս Մոսկվայի համար թիվ մեկ խնդիրը կամ աշխարհաքաղաքական «էպիկենտրոնը» տեղափոխվում է միջինասիական ռեգիոն, որտեղ ընդհուպ դրված է հարց՝ Մոսկվան կմտնի՞ նոր ռազմական գործողությունների դաշտ, թե՞ հնարավոր կլինի զերծ մնալ դրանից և պայմանավորվել:

Ամբողջ հարցն այն է, որ պայմանավորվելու կողմերը այստեղ բավականին շատ են: Բացի միջինասիական հետխորհրդային հանրապետություններից, որոնց թերևս նաև քողարկված ազդակ կամ հաղորդագրություն էր Պուտինի հոդվածը՝ տարածքային հանգամանքների և Ռուսաստանից ստացված «նվերների» իմաստով, միջինասիական ռեգիոնում Մոսկվան պետք է պայմանավորվի Չինաստանի, Պակիստանի, Հնդկաստանի, Իրանի, Թուրքիայի, և հավելյալ՝ թալիբների հետ:

Անկասկած է, որ կա շատ բարդ շրջանակ, հետևաբար նաև պայմանավորվածությունների հասնելու բավականին բարդ հեռանկար: Ահա այդ ֆոնին Պուտինն արտակարգ հանդիպում է ունենում Լուկաշենկոյի հետ, որը այս պահին թերևս Պուտինի համար բացառիկ նշանակություն ունեցող ֆիգուր է, մեծ հաշվով՝ նախագահի ընտրությունից հետո նաև պարզապես քաղաքական կամ գուցե նույնիսկ ռազմա-քաղաքական «մահապարտ», նրա համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում