Friday, 26 04 2024
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել

Ինչ է կատարվել ու կատարվում Հայաստանի ընդերքում. խորը խնդիրը

Հայաստանի կառավարությունը հուլիսի 12-ին տեղի ունեցած արտահերթ նիստում կայացրել է Հայաստանից պղնձի և մոլիբդենի խտանյութի արտահանման լիցենզիոն տուրք կիրառելու մասին որոշում: Այդ որոշումը մանրամասնող գրառում էր արել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ներկայացնելով դրա պատճառներն ու շարժառիթը: «ա) Հայաստանի Հանրապետության ընդերքը պետական սեփականություն է, բ) միջազգային շուկաներում պղնձի և մոլիբդենի գներն ավելի քան 50%-ով աճել են անցած տարվա միջին գների նկատմամբ, գ) ներկա ռոյալթիների գանձման համակարգը չի ապահովում այսպիսի շահույթների արդար բաշխումը ՀՀ քաղաքացիների ու հանքաարդյունաբերողների միջև, դ) ինչպես նաև այն, որ մեր պետության առջև կան լուրջ մարտահրավերներ, որոնց հնարավոր է դիմագրավել հավելյալ ռեսուրսներով, այսօր ՀՀ Կառավարությունը որոշեց արտահանման լիցենզիոն տուրք կիրառել պղնձի և մոլիբդենի խտանյութերի և որոշ հարակից ապրանքների նկատմամբ, որի արդյունքում արտահանման ծավալների պահպանման դեպքում ՀՀ պետբյուջեն կստանա լրացուցիչ 30-35մլրդ դրամ 2021 թվականի ընթացքում», գրել է Վահան Քերոբյանը:

Հանքարդյունաբերության թեման Հայաստանում խորքային, հիմնարար թեմաներից մեկն է, որտեղ անցնում է Հայաստանի այսպես ասած նախկին համակարգի և ռեֆորմացիայի, արդիականության սահմաններից մեկը, բաժանարար գծերից մեկը: Իսկ պատճառն այն է, որ Հայաստանի հանրապետության հանրային սեփականություն ընդերքը ավելի քան երկու տասնամյակ ծառայել ու ծառայում է մարդկանց որոշակի խմբերի սեփականություն, որոնք իշխանության են եղել մինչև 2018 թվականը: Նրանք թողել են իշխանությունը, սակայն շարունակում են տնօրինել հանրային սեփականություն ընդերքը ըստ էէության մասնավոր սեփականության կարգավիճակում և մասնավոր նպատակներով: Ավելին, դրա տնօրինումից ստացվող ահռելի փողերը օգտագործվում են նույն հանրությանն ու պետությանը սեփական կամքը, քաղաքական, անձնական, խմբային նպատակները պարտադրելու համար: Հայաստանում չկան պատահական մարդկանց պատկանող հանքեր, լինեն դրանք խոշոր, թե փոքր: Հարցը, թե ինչ ճանապարհով են այդ հանքերը հայտնվել այդ մարդկանց ձեռքերում, առանցքայիններից մեկն է Հայաստանի նորագույն պատմության համար:

Բավարար է հիշել Կապանի կոմբինատի մասնավորեցման պատմությունը, որը շեփորում էր ժամանակին ոչ այլ ոք, քան Ազգային միաբանության առաջնորդ, հետագայում ՀՀԿ ցուցակում հանգրվանած Արտաշես Մամիկոնիչը, որը հայտարարում էր կոմբինատի մասնավորեցման կասկածելի գործարքի, կոռուպցիոն ռիսկի մասին, ասելով, որ սեփականատերերը մասնավորեցումից հետո հաջորդ տարում ունեցել են ավելի շատ շահույթ, քան վճարել էին կոմբինատի համար ընդհանրապես: Հետո իհարկե Արտաշես Մամիկոնիչը լռեց, սակայն իրականությունը մնում է աղաղակող և Հայաստանում հանքերի ու հանրքադյունաբերության հանրօգուտ լինելու հարցը մեղմ ասած մնում է բաց:

Ու, թեև խուսափելով սեփականության վերաբաշխման ոչ պակաս արատավոր հանգամանքից, հեղափոխությունից հետո չեն եղել հանքերի պատկանելիության հարցում կոշտ, կտրուկ որոշումներ, այդուհանդերձ ակնառու է, որ հարցը իրապես պահանջում է համակարգային, հիմնարար լուծում, քան զուտ ժամանակավոր իրողություններից ելնելով հարկային շեմի ավելացումը: Այլ կերպ ասած, խնդիրը Հայաստանում լինելով շատ խորը և բազմաշերտ, հենց այդ մակարդակում էլ պահանջում է լուծում, ելնելով թե զուտ սոցիալական արդարության և համերաշխության սկզբունքից, և թե նաև հասարակական-քաղաքական կայունության, երբ հանրային սեփականությունը որոշ մարդիկ և խմբեր կարող են ըստ անձնային ու խմբային հայեցողության օգտագործել այդ հանրության ու պետության դեմ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում