Դաղստանում օպերատիվ-հետախուզական խումբը ահաբեկիչների կողմից հարձակման է ենթարկվել: Սպանվել է մեկ, վիրավորվել 3 ոստիկան:
Դեպքը տեղի է ունեցել Վիցիատլ գյուղում:
Ինչպես հայտնում է Интерфакс-ը` ոստիկանությունը փակել է գյուղից դուրս տանող բոլոր ճանապարհները և աշխատում է ահաբեկիչներին չեզոքացնելու ուղղությամբ:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ երեկվանից Մախաչկալայում ահաբեկիչներին չեզոքացնելու գործողությունն ավարտվել է:
Այս պահին հայտնաբերվել է միայն մեկ դիակ:
Ներկայումս որոնողական աշխատանքներ են ընթանում, դեպքի վայրում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք:











































