Wednesday, 15 07 2026
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի

Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան զորավարժություններըից Երևանը մտահոգվելու պատճառ չունի․Վրաստանը Հայաստանի դեմ ոչինչ չի ձեռնարկել ու չի ձեռնարկի

Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը հոկտեմբերի 4-8-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում:

Ըստ հաղորդագրության` այսօր տեղի է ունեցել պլանավորման առաջին առցանց նիստը։ Թե որտեղ են անցկացվելու վարժանքները, դեռ չի հաղորդվում։

Առաջին անգամ «Eternity» զորավարժություններն անցկացվել են 2014 թվականին։ 2020 թվականին զորավարժություններ չեն կազմակերպվել, վերջինը տեղի է ունեցել 2019 թվականին Բաքվում։

Հիշեցնենք` Անկարայի, Բաքվի ու Թբիլիսիի եռակողմ համագործակցության ձևաչափը 2012 նախաձեռնել էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Վրաստանը սկսել է զորավարժություններին մասնակցել 2019 թվականից։

«Բազմազգ Վրաստան» նախաձեռնության ղեկավար Առնոլդ Ստեփանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հիշյալ զորավարժությունները եռակողմ ֆորմատի շրջանակներում են և ընդամենը հավելում են ՆԱՏՕ-ի  հետ համագործակցության ձևաչափերին․«Նկատի է առնվում, որ Վրաստանը շատ սերտորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ՝ ռազմական ոլորտում։ Սա նոր ձևաչափ չէ, Վրաստանի համար շատ կարևոր, բայց ես առավել քան համոզված եմ, որ սա այն ձևաչափն է, որը պլանավորված է  եղել շատ վաղուց և ոչ ասենք 3-4 ամիս առաջ»։

Ստեփանյանի խոսքերով՝ Հայաստանը սրանից մտահոգվելու պատճառ չունի․«Վրաստանը չի ձեռնարկել ու չի ձեռնարկի գործողություններ, որոնք կվնասեն Հայաստանի անկախությանն ու ամբողջականությանը։Սա  հստակորեն ֆիքսված է Վրաստանի համար։ Ավելին՝ Վրաստանը հետաքրքրված է  Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների սերտացմամբ և ոչ մի դեպքում թշնամական վերաբերունք  չունի Հայաստանի նկատմամբ։ Դուք գիտեք, որ Վրաստանն ու Հայաստանն ունեն տարբեր արտաքին քաղաքական կողմնորոշումներ, Հայաստանը ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ է, իսկ Վրաստանը ձգտում է դեպի ՆԱՏՕ ու ԵՄ։ Եվ միանգամայն տրամաբանական է, որ ռազմական ոլորտում Վրաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի անդամ պետության հետ»։

Մեր այն դիտարկմանը, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Վրաստանում կա դժգոհություն թուրքական մեծ տնտեսական ներկայության  հետ կապված, Ստեփանյանը պատասխանեց․«Փորձագիտական մակարդակում իհարկե նման տեսակետներ հնչում են։ Կառավարության մակարդակում չեմ  կարող ասել։ Իհարկե դժգոհություն կլինի որևէ պետությունից շատ մեծ տնտեսական կախվածություն լինելու  պարագայում։ Տնտեսական կախվածությունը բերում է նաև քաղաքական կախվածության և բնական է, որ ցանկացած պետություն ձգտում է հավասարակշռել իր տնտեսական, քաղաքական հարաբերությունները։ Իհարկե մեծանում է նաև Եվրամիության հետ տնտեսական հարաբերությունների մակարդակը, բայց մինչ հասնեի Թուրքիայի մակարդակին՝ շատ ժամանակ կպահանջվի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում