Saturday, 20 06 2026
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան

Կովկասն ու Արցախը ամերիկա-ֆրանսիական տեսադաշտում

Հայաստանում ուշադրությունից վրիպեց օրեր առաջ Ֆրանսիայում տեղի ունեցած մի հանդիպում, որի ընթացքում քննարկվել էր նաև Կովկասի իրավիճակն ու արցախյան հարցը: Խոսքը Ֆրանսիայի և Վրաստանի նախագահների հանդիպման մասին է: Փարիզում հանդիպեցին Էմանուել Մակրոնն ու Սալոմե Զուրաբիշվիլին, որն, ի դեպ, մինչ Վրաստան տեղափոխվելն ու այդ երկրի արտաքին գործերի նախարար դառնալը դիվանագիտական ծառայության մեջ է եղել հենց Ֆրանսիայում, լինելով այդ երկրի քաղաքացի: Կովկասի հարցը քննարկվում է իհարկե տարբեր ձևաչափերում, ըստ այդմ Ֆրանսիայի և Վրաստանի նախագահների մակարդակում քննարկումը անսպասելի կամ զարմանալի չէ:

Միևնույն ժամանակ, ուշադրության է արժանի այն, որ Վրաստանը խոշոր հաշվով ռեգիոնալ նոր իրավիճակի և դրա հեռանկարների հարցում ավելի շուտ այսպես ասած «սպառող» սուբյեկտ է, քան ուժային կենտրոն, որը ստեղծում է իրավիճակներ ու օրակարգեր: Հետևաբար, Ֆրանսիայի նախագահի և Վրաստանի նախագահի հանդիպմանը Կովկասի, ընդհուպ արցախյան հարցի հետ կապված քննարկումը հուշում է, որ այս դեպքում դիտարկվել է Վրաստանի որոշակի առարկայական դերակատարում: Եվ այն, որ դա քննարկվել է Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպմանը, առավել ուշագրավ է դառնում այն իրողության բերումով, որ Կովկասում նոր բնույթի դերակատարման հայտ ներկայացնում է նաև Ֆրանսիան:

Հետևաբար առաջանում է հարց, թե արդյո՞ք Ֆրանսիայի նախագահը Վրաստանի նախագահի հետ հարցեր է քննարկել հենց այդ երկշերտ դերերի համատեքստում՝ Ֆրանսիայի նոր բնույթի դեր լայն շերտով, ևՎրաստանի դեր՝ ածանցյալ մակարդակում: Եվ այստեղ հարկ է հաշվի առնել և այն, որ Ֆրանսիան իր նոր դերի ակնառու հայտը դիտարկում է Հայաստանին վերաբերող անվտանգային և իրավա-քաղաքական շահերի շրջանակում, ինչի մասին են վկայում նոյեմբերի 9-ից ի վեր առկա իրողություններում Ֆրանսիայի հստակ դիրքորոշումների արտահայտումը: Միաժամանակ, այդ դիրքորոշումների ձևակերպումը մեծ հաշվով ստեղծում է իրավիճակ, երբ բավականին բարդ պատկերացնելի է դառնում աշխատանքը Ադրբեջանի հետ: Սակայն, այստեղ էլ կարող է առաջանալ Վրաստանի դերի խնդիրը:

Թբիլիսին կարող է լինել այն խողովակը, որով Ֆրանսիան կարող է աշխատել նաև Ադրբեջանի ուղղությամբ, քանի որ ուղիղ աշխատանքի հանգամանքը էապես բարդանում է այն դիրքորոշումների բերումով, որ պաշտոնական Փարիզը շատ հստակ արտահայտում է Հայաստանի և Արցախի իրավունքների և անվտանգային հարցերի առնչությամբ: Միաժամանակ, հաշվի առնելով հանգամանքը, որ Վրաստանը մրջնորդական դեր էր կատարել նաև ԱՄՆ նախաձեռնությամբ հայ ռազմագերիների 15  հոգանոց խմբի վերադարձի գործընթացում, հնարավոր է եզրակացնել, որ Վրաստանի ռեգիոնալ դերակատարման ուղղությամբ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը ունեն որոշակի ընդհանուր տեսադաշտ: Այդ իմաստով, Երևանի համար շատ կարևոր է երկկողմ և ռեգիոնալ տնտեսա-անվտանգային բովանդակային պաշար կուտակել հայ-վրացական հարաբերության ուղղությամբ, հատկապես, որ ԱՄՆ-Ֆրանսիա այդ այդ տեսադաշտից դուրս մնալու հարցում շահագրգռված չէ նաև Ալիևը, որը ԱՄՆ անկախության օրվա առիթով շնորհավորական ուղերձ հղելով ԱՄՆ նախագահ Բայդենին, խոսել էր այն մասին, որ ԱՄՆ կարող է էական դեր ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերության հեռանկարի առումով:

Բաքվի ղեկավարն ըստ երևույթին զգում է Պուտին-Էրդողան խաղի մոտալուտ ավարտը միջինասիական ուղղությամբ, կամ գոնե այն տրամաբանությամբ խաղի ավարտը, որտեղ Բաքվի համար ձևավորվեց «հաղթանակի խոպանը»: Ալիևը փորձում է այժմ հաղորդակցություն հաստատել թերևս խաղի գլխավոր «պրոդյուսերի»՝ ԱՄՆ հետ, որը միջինասիական ուղղության վրա ճակատ ճակատի է բերում միանգամից մի քանի ուժային կենտրոնի՝ Թուրքիա, ՌԴ, Չինաստան, Պակիստան, Հնդկաստան, Իրան: Կովկասում «հաղթանակը» Ալիևի համար կարող է շարունակվել Կասպից-կենտրոնասիական ուղղությամբ քաղաքական պարտությունների ռիսկով, որը չեզոքացնելու հնարավորություն նա տեսնում է միայն Վաշինգտոնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում