Օգոստոսի 10-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի հատկանիշներով հետախուզման մեջ գտնվող, 22-ամյա Անդրանիկ Թ.-ին հայտնաբերելու նպատակով կատարված ստուգման ժամանակ, 43-ամյա Ալբերտ Մ.-ի կողմից տնօրինվող անասնագոմերից մեկում հայտնաբերել են 12 տրամաչափի «ԻԺ» տիպի կարճեցված փողով և խզակոթով ողորկափող հրացան:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:












































