Saturday, 20 06 2026
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC

Հայաստանին ոչ ոք չի աջակցի, քանի դեռ սահմանները ճշգրտված չեն. Դուբնով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը։

-Պարոն Դուբնով ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցը։ Ի՞նչ դիտարկումներ ունեք։

Աշխատանքային այց էր, ընդ որում՝ առաջինը Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Առաջին հերթին  քննարկվել է հյա-ադրբեջանական սահմանին ներկայիս իրավիճակը և կոմունիկացիների ապաշրջափակման հարցը։

-Այս այցին նախորդեց ՀԱՊԿ-ի  հայտնի հայտարարությունը, այնուհետև պաշտոնական Երևանի արձագանքը դրան։  Ի՞նչ հետևանքներ են հնարավոր։

-Ես կարծում եմ, որ և՛ Փաշինյանը և՛ Պուտինը շատ լավ հասկանում են, թե ինչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ-ը և ավելորդ ժամանակ չէին վատնի դրա շուրջ քննարկումներ ծավալելու համար։ Ամեն ինչ առանց այդ էլ հասկանալի է։

-Հայաստանում շատ է խոսվում ՀԱՊԿ-ի անարդյունավետության, ընդհուպ մինչև Հայաստանի՝ այդ կառույցից դուրս գալու անհրաժեշտության մասին։ Դա հնարավո՞ր սցենար է։

Հայաստանի՝ ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ  անդամ դառնալը երբեք էլ Հայաստանում միանշանակ չի ընդունվել։ Միշտ էլ եղել է  այնպիսի պատկերացում, որ այդ կառույցներից պետք չէ սպասել տնտեսական կամ անվտանգային օգուտներ։ Դրանք իրենց բնույթով քաղաքական նշանակություն ունեին։ Եվ անդամագրվելու որոշումն ընդունվել է որպես սոլիդարություն Ռուսաստանին։ Ուստի ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտարարություններն ընդամենը որոշակի տրամադրություններ շոշափելու համար են և իրականության հետ որևէ  առնչություն չունեն։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ հետևանքներ կունենան ՀԱՊԿ-ի շուրջ հայտարարությունները, ապա նշեմ, որ ՀԱՊԿ-ն այնպիսի «երջանիկ» կառույց է, որ նրա ոչ մի գործողություն ու հայտարարություն հետևանք չի ունենում։

-Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում ՌԴ ղեկավարը խոսեց սպասվող «նուրբ» որոշումների մասին։ Ձեր կարծիքով՝ ինչ-որ նոր որոշումներ սպասվո՞ւմ են։

-Ես  կարծում եմ, որ առաջիկայում հազիվ թե լինեն այդպիսի որոշումներ։ Մոտ ապագայում պաշտոնական որոշումներ չեն ընդունվի, եթե  չպատահի այնպիսի արտակարգ մի միջադեպ, որը նախատեսված չէ նոյեմբերի 9-ի համաձայնագրով։ Թե  ինչ կարող է լինել՝ չեմ կարող ասել։ Այժմ չեմ կարող ասել՝ ինչ տեսակ սրացումներ են հնարավոր, որովհետև այս պահին կողմերից ոչ ոք դրանում հետաքրքրված չէ։

-Ամեն դեպքում՝ սահմանին իրավիճակը մնում է լարված, ադրբեջանական զորքն էլ ՝ ՀՀ տարածքում։ Փաստորեն Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը չեն համարում, որ դա ներխուժում է ՀՀ տարածք։

Ես կարծում եմ, որ Հայաստանը բավականին նուրբ քաղաքական իրավիճակում է պատերազմից հետո։Իրավիճակը շատ երկիմաստ է։ Ֆորմալ առումով Հայաստանին  աշխարհում ոչ ոք չի աջակցի՝ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ արևմուտքը, ոչ էլ այլ երկիր, որովհետև բոլորը համարում են, որ սահմանները պետք է  ճշգրտված լինեն, պետք է դեմարկացիա ու դելիմիտացիա արված լինի։ Հայաստանի հրաժարվելը դեմարկացիա ու դելիմիտացիա անելուց ՝ անկախ նրանից, թե դա ինչով է  պայմանավորված, Հայաստանին դնում է շատ բարդ իրավիճակում։Միջազգային իրավունքի տեսակետից ոչ ոք չի կարող ապացուցել, որ Ադրբեջանը գտնվում է ՀՀ տարածքում,քանի դեռ այդ սահմանները դեմարկացիա ու դելիմիտացիա չեն արվել։ Սահման չկա, ինչից էլ Ադրբեջանն օգտվում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում